Բացի Հրազդանից, նաեւ Սպիտակում եւ գյուղերում
Ինչպես տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում փետրվարի 12-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Եւ այսպես Արագածոտնի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված Զարինջա, Կոշ, Հակո եւ Սարալանջի գյուղական համայնքներում:
Արարատի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն Դվին, Մրգավետ, Շահումյան, Արեւշատ, Ռանչպար համայնքներում, Արմավիրում` Արշալույս, Արագած, Շահումյան, Ֆերիկ, Դալարիկ, Ալաշկերտ, Նորապատ համայնքներում:
Գեղարքունիքի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն Զոլաքարում եւ Գեղամաբակում, ավագանու անդամի ընտրություններ` Նորաբակում:
Լոռու մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում Չկալով եւ Բլագոդարնոյե գյուղերում եւ Սպիտակ քաղաքում, իսկ Արծնիում` եւ համայնքի ղեկավարի, եւ ավագանու անդամի ընտրություններ:
Կոտայքի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան Հրազդանում, Հատիսում, Սեւաբերդում ու Քանաքեռավանում:
Շիրակի մարզի Պեմզաշեն, Նահապետավան, Գեղանիստ, Գառնառիճ, Շիրակ, Վահրամաբերդ, Բասեն (Ախուրյանի շրջ.) համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի, իսկ Նահապետավան եւ Արեւիկ համայնքներում` ավագանու անդամի ընտրություններ:
Սյունիքի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն Արծվանիկ, Վարդավանք համայնքներում, ավագանու անդամի ընտրություններ` Արծվանիկ, Վարդավանք, Կուրիս, Խնձորեսկ գյուղական համայնքներում:
Տավուշի մարզում hամայնքի ղեկավարի ընտրություն տեղի կունենա Խաշթառակ գյուղում:
Թեկնածուները անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչեւ հունվարի 13-ը, իսկ գրանցումը ԸԸՀ-ներում կլինի մինչեւ հունվարի 18-ը:
Նախընտրական քարոզչությունը , ըստ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի` հունվարի 25-ից փետրվարի 10-ն է: ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնողները պետք է մինչեւ փետրվարի 2-ը հավատարմագրման փաստաթղթերը ներկայացնեն ԿԸՀ: