13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բրեդ Փիթը վնասել է ծունկը

Հոլիվուդյան գերաստղ Բրեդ Փիթը իր 3 տարեկան դստեր հետ զբոսանքի ժամանակ ընկել է եւ վնասել ծունկը: Վնասվածքից հնարավոր չի եղել խուսափել, քանի որ Փիթը փորձել է հարվածից պաշտպանել փոքրիկ Վիվյենին: Այժմ Փիթն ստիպված է նույնիսկ միջոցառումներին ներկայանալ ձեռնափայտով, որը նրան օգնում է վերականգնվել:

Դերասանը պատմել է, որ ինքը սայթաքել է աղջկա հետ բլուրից իջնելիս, պաշտպանել պետք էր կամ իրեն կամ երեխային: Իսկ նրա կին Անջելինա Ջոլին նշել է, որ բոլոր ծնողներն էլ երեխաների պատճառով վնասվածքներ ստանում են եւ որ ամուսինը ձեռնափայտով  իրեն նույնիսկ դուր է գալիս:

Հոլիվուդյան հայտնի ծնողները շատ ժամանակ են հատկացնում իրենց երեխաներին, որոնք այժմ վեցն են: Անջելինան եւ Բրեդը ընտանեկան պարտականությունները ավելի կարեւոր են համարում ամեն տեսակի միջոցառումներից: Աստղային զույգը նույնիսկ չի մասնակցում երեկույթներին մինչեւ վերջ,  այլ շտապւոմ է տուն` երեխաների մոտ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ