10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 28, 2012

Ծառուկյանը մտադիր է բավարարվել. Հայկական Ժամանակ

Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տրամադրության վրա բացասաբար է ազդել Բանգլադեշցի Համոյի ձերբակալությունը: Ըստ թերթի, հիմա նա մտադիր է բավարարվել նրանով, ինչ իրեն կառաջարկվի: Թերթի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասել է, որ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ կտանի: Թերթը նշում է, որ ավելի վաղ ԲՀԿ-ականները վստահ էին, որ իրենք են լինելու առաջատար […]

“168 Ժամ”. Ռուբեն Հայրապետյանը խորհուրդ է տալիս ՀՀԿ հետ սպառնալիքներով չխոսել

Թերթի թղթակցի հետ զրույցում  Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընդդիմության հետ ԲՀԿ-ի համագործակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է վտանգ ներկայացնել ՀՀԿ-ի համար, ասել է. “ՀՀԿ-ն որեւէ մեկից չի վախենում, որ որեւէ մեկը կարողանա վտանգ ներկայացնել: Ոչ մեկին խորհուրդ չեմ տա ՀՀԿ-ի հետ սպառնալիքներով խոսել: Որովհետեւ ով սպառնալիքներով խոսեց, շատ վատ […]

Թուրքիայում հարձակվել են ՞քարդաշ՞ Ալիեւի վրա

Թուրքական մամուլը շարունակում է քննարկել Ադրբեջանի պասիվ վերաբերմունքը` Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո: Թուրքիայի խորհրդարանի Թուրքիա-Ադրբեջան բարեկամության խմբի անդամները, Ադրբեջան կատարած այցի շրջանակներում հարցրել են Արբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից, թե որն է  Ֆրանսիայի դեմ քարոզարշավին չմասնակցելու պատճառը: Ի պատասխան` Ալիեւն ասել է, որ իրենք ամեն ինչ արել են, եւ որ […]

ԲՀԿ-ականը հեռուստացո՞ւյց էր գողացել.Երկիր

“Երկիր” թերթի տեղեկություններով` օրերս հերթական  միջադեպն է տեղի ունեցել ոստիկանության եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության միջեւ: Ոստիկանները մտել են ԲՀԿ Բաղրամյանի տարածքային գրասենյակի ղեկավարի տուն եւ հայտարարել, թե այնտեղի հեռուստացույցը գողացված է: Հակառակն ապացուցելու համար տարածքային գրասենյակի ղեկավարից պահանջել են ցույց տալ հեռուստացույցի “փաստթաթղթերը”: “Հեռուստացույցը 5 տարի առաջ ենք գնել, փաստաթղթերը որտեղի՞ց գտնեմ”,-փորձել է արդարանալ տանտերը, […]

Շնորհավո’ր տոնդ, Հայոց բանակ

20 տարի առաջ այս օրը` 1992 թվականի հունվարի 28-ին հայրենի կառավարությունն ընդունեց “ՀՀ պաշտպանության նախարարության մասին” որոշումը: Սա թերեւս պատմական որոշում էր, որովհետեւ հայոց  բանակի ստեղծման հիմնաքարն էր դրվում:  Նույն օրն ստեղծվեց ՀՀ ԶՈՒ առաջին զորամիավորումը` 1-ին դեսանտագրոհային գունդը: Գունդն առաջին մարտական մկրտությունն ստացել է 1992թ. մայիսին` Լաչինի միջանցքի պաշտպանության մարտերում: Կառավարության նույն որոշմամբ, պաշտպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված