08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Թուրքիայում հարձակվել են ՞քարդաշ՞ Ալիեւի վրա

Թուրքական մամուլը շարունակում է քննարկել Ադրբեջանի պասիվ վերաբերմունքը` Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո:

Թուրքիայի խորհրդարանի Թուրքիա-Ադրբեջան բարեկամության խմբի անդամները, Ադրբեջան կատարած այցի շրջանակներում հարցրել են Արբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից, թե որն է  Ֆրանսիայի դեմ քարոզարշավին չմասնակցելու պատճառը:

Ի պատասխան` Ալիեւն ասել է, որ իրենք ամեն ինչ արել են, եւ որ “քարդաշի օգնությունը քարդաշին չպետք է գովազդվի”:

Իսկ այն հարցին, թե ինչու թուրքերը տեղյակ չեն այդ մասին, Ալիեւն ընդամենը պատասխանել է.”Մենք չենք մտածել, որ պետք է տեղյակ պահենք թուրք հասարակությանը”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ