23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“168 Ժամ”. Ռուբեն Հայրապետյանը խորհուրդ է տալիս ՀՀԿ հետ սպառնալիքներով չխոսել

Թերթի թղթակցի հետ զրույցում  Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընդդիմության հետ ԲՀԿ-ի համագործակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է վտանգ ներկայացնել ՀՀԿ-ի համար, ասել է. “ՀՀԿ-ն որեւէ մեկից չի վախենում, որ որեւէ մեկը կարողանա վտանգ ներկայացնել: Ոչ մեկին խորհուրդ չեմ տա ՀՀԿ-ի հետ սպառնալիքներով խոսել: Որովհետեւ ով սպառնալիքներով խոսեց, շատ վատ ու միամիտ բան կլինի նրա հետ ՝ բազմաթիվ քաղաքական անհաջողություններ”։

 Հարցին էլ, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջև առկա լարվածությունը, Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է.”Հակամարտող կուսակցությունները նախընտրական շրջանում հակասություններ կամ հակամարտություններ ունենում են: Բնական է, որ ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր կուսակցություն փորձում է ավելի շատ ձայներ հավաքել”:

Ռուբեն Հայրապետյանը թերթին ասել է նաեւ, որ դեռեւս որոշված չէ, ինքը կմասնակցի ընտրույուններին, թե ոչ:  “Ես իմ կարծիքն ասել եմ: Բայց ես նաեւ ասել եմ, որ անկախ մարդ չեմ, կուսակցական եմ, եւ իմ կուսակցական ղեկավարները պիտի որոշեն: Ես կարծում եմ, որ չեմ ուզում: Ես այդպես եմ ուզում: Բայց դեռ վերջնական որոշում չեմ կայացրել: Կուսակցությունն ինչ որոշի, այդպես էլ կանեմ”,-թեթրի թղթակցին ասել է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ