16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Բանակցությունները կարող են սկսվել հանրապետության նախագահի նախաձեռնությամբ. Խ. Հարությունյան

«Ստեղծված իրավիճակում հիմնական ելքը  կարծում եմ` քաղաքական բանակցություններն ու կոնսուլտացիաներն են»,- այս մասին այսօր  ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Բանակցությունների արդյունքում կգանք ընդհանուր մոտեցումների` այսինքն ինչպիսի լուծումներ գտնենք, որպեսզի այս իրավիճակից առանց մեծ կորուստների, հանրության առումով առանց տուժելու կարողանանք դուրս գալ, մեր պայմանավորվածությունները գոնե երեկ էդպիսին են, ոչ մի նախապայման, […]

Ուզում եմ՝ հայը հայի միս չուտի. ապրիլյան պատերազմի հերոս

«Ուզում եմ խաղաղություն լինի ու բոլորս երջանիկ ապրենք: Ուզում եմ՝  հայը հայի միս չուտի: Ուզում եմ մեր սխալները փորձենք շտկել»,-լրագրողների հետ զրույցում ասել է, ուսանողների քայլերթին միացած ապրիլյան պատերազմի հերոսներից՝ Հայկ Թորոսյանը, ով ծանր վիրավորում էր ստացել և դժվարությամբ է քայլում: Ապրիլյան պատերազմի մասնակիցը հույս հայտնեց, որ շուտով իրավիճակի կայունացում կլինի և ուսանողներն էլ բնականոն […]

Դաշնակցական նախարարներն ու մարզպետները հրաժարական են տվել

Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները:   ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ

Ձեր պատճառով 1 տարեկան երեխա մեռավ. կինը «հարձակվեց» մեքենաների վրա/տեսանյութ/

12:05 րոպեին ցուցարարները մեքենաներով փակեցին Խանջյան փողոցը: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ ժամին 20 րոեով պետք է փակվեն փողոցները: Ակցիա իրականացնող մեքենաների վարորդները պարբերաբար միացնում էին մեքենաների ազդանշանները:  Մի երիտասարդ կին «հարձակվեց» և փորձեց փոկել մեքենաներից մեկի վրա ամրացված եռագույն դրոշը:  Մանրամասները՝ տեսանյութում:

Երեւանում կեղծ փողի շրջանառություն է. Panorama.am

Կոմիտասի պողոտայի խցանումը խանգարում է տաքսի նստելուն. Մեքենաները չեն պատրաստվում իրենց տեղը խցանման մեջ թողնել ու քշել մայթին մոտ: Երևի վախենաւոմ են զրկվել համարյա չշարժվող հոսքից դուրս մնալուց: Վերջապես մի տաքսի կանգնում է մոտս՝ կին է իջնում, ես հարցական նայում եմ վարորդին, ձեռքով է անում՝ «արագ. արագ»: Նստում եմ: – Միայն կանանց եմ որոշել տանել: […]

Ժողովուրդն առաջին անգամ իրեն տեր զգաց.հոգեբան/տեսանյութ/

«Տեղի ունեցածը հոգեբանության լեզվով՝ կուտակային պոռթկում էր»,-այսօր՝ ապրիլի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և ցուցարարների հոգեվիճակին, ասաց ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեբանական կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը: Հոգեբանի խոսքով՝ տեղի ունեցածի հոգեբանական պատկերը պարզ կդառնա առաջիկայում: «Արցախյան պատերազմը հաղթեցինք, բայց ժողովուրդը հաղթողի կեցվածք չուներ, քանի որ […]

Պատերազմ կսկսվի՞. Կոռնիձորի Արոն մանրամասնում է/տեսանյութ/

«Քանի դեռ մեր բաշիբոզուկ հարևանը աշխարհի մեծերի թույլտվությունը չունի պատերազմ չի սկսի: Տեղից սուր ճոճելն ու ռմբակոծությունները իհարկե չեն բացառվում: Ես նորից ասում եմ՝ մեզ տալու հողեր կան դեռ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): «Ինձ չի թվում, որ Ադրբեջանի իշխանությունները փորձեն նորածին բարուրը մահվան հետ պսակել»,-նշեց Արա Խուդավերդյանը: «Սերժ […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

Ապրիլի 25-ին` ժամը 17:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից թեթև վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մարտուն Նվերի Խերունցը, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից:  Վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտ օրերս ընտրվելու է վարչապետ եւ ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը». Ռուբինյան

«Այս հեղափոխությունը կլինի հաստատված, եթե լինեն ազատ եւ արդար ընտրություններ»,-այս  մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Մերժիր Սերժին» դաշինքի անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։ Նա կոչ է արել, որ մեքենաների երթեւեկությունը խնդիրներ չստեղծի, պահպանեն երթեւեկության սահմանված արագությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանն էլ նշել է , որ այն, ինչ կատարվեց ցնցող էր։ «Այսօր մերժեցինք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի