16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

«Վերնիսաժ»-ին հարակից հատվածում, Խանջյան-Բուզանդ եւ Խանջյան-Արամ խաչմերուկներում երթեւեկությունը կփոխվի

Այսօր՝ ապրիլի 28-ից Երեւան քաղաքի Արամի եւ Բուզանդի փողոցները միացնող՝ «Վերնիսաժ»-ին հարակից (Խանջյան փողոցին զուգահեռ) ճանապարհահատվածում եւ Խանջյան-Բուզանդ, Խանջյան-Արամ խաչմերուկներում երթեւեկությունը կկազմակերպվի կից ներկայացված սխեմայի համաձայն: Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից:  

«Քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն».փաստաբան

«Քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան , «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպան Արա Ղարագյոզյանը: Ղարագյոզյանը նշեց, որ դա բարոյական պահանջն է, սակայն իրավաբանորեն որոշակի գործառույթներ դեռ պետք է կատարվեն: «Օրենքը թույլ է տալիս վերանայել արդեն ավարտված դատական ակտը և ազատ արձակել քաղաքական հայացքների համար դատապարտված բանտարկյալներին:«Սասնա […]

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթը ուղեւորվում է Իջեւան եւ Վանաձոր

«Իմ քայլը» շարժման ավտոերթը՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ուղեւորվում է Իջեւան եւ Վանաձոր: Այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 14:00-ին հանրահավաք է կայանալու Իջեւանում, իսկ 17.00-ին հանրահավաք է տեղի ունենալու Վանաձորի Հայքի հրապարակում։ Իսկ ապրիլի 29-ին եւ 30-ին քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերսկսվելու են նոր թափով։ Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը, ըստ Փաշինյանի, […]

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 28-ին հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: «Քիչ առաջ Էջմիածնում հանդիպում ունեցա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Քննարկեցինք երկրում ստեղծված իրավիճակը եւ լուծման ուղիները»,-գրել է նա Facebook-ի իր էջում:

Փաշինյանի ընկերները որոշել են մի ոտ առաջ ընկնել. Հրապարակ

«Նախօրեին «Ելք» խմբակցության անունից հաղորդագրություն էր տարածվել. «Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 2-րդ մասը՝ ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունը խմբակցության նիստում որոշեց ՀՀ վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին»։ Սակայն պարզվում է, գրությունն ԱԺ մուտք չի […]

Մայիսի 1-ին հեղեղում ենք Երեւանի փողոցները. Նիկոլ Փաշինյան

«Որեւէ կասկած չկա, որ հզոր ժողովուրդը հաղթելու է ղարաբաղյան հակամարտությունը, հաղթելուէ  կոռուպցիային, աղքատությանը, հզոր հաղթանակներ է տանելու տնտեսության բնագավառում, որ հզոր այս ժողովուրդը դադարեցնելու է դեպի արտերկիր իր քայլարշավը եւ սկսելու է մի մեծ երթ աշխարհի բոլոր անկյուններից դեպի իր անզուգական հայրենիքը»,- քիչ առաջ Գյումրիի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ […]

Նիկոլը Գյումրի մտավ ֆայտոնով

Գյումրիի Վարդանանց հրապարակում մեկնարկել է ընդդեմ ՀՀԿ-ի համաժողովրդական շարժման հանրահավաքը։  «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, որը մեծ ավտոերթով ժամանել էր Գյումրի`հրապարակ եկել ավանդական ֆայտոնով։ Նշենք, որ նախօրեին Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ ապրիլի 27-ին, ժամը 18.00-ին հանրահավաք են անելու Գյումրիի Վարդանանց հրապարակում. դեպի Գյումրի ավտոերթը կշարժվի ուղիղ ժամը 15.00-ին՝ Աշտարակի խճուղու սկզբնամասից՝ 15-րդ […]

Բանակցությունները հեռանկարային են այն դեպքում, երբ կողմերը մեկը մյուսին լսելու ցանկություն ունեն․Կարեն Կարապետյանի հարցազրույցը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը   -Պարոն Կարապետյան, այսօր առավոտյան չգնացիք Նիկոլ Փաշինյանի հրավիրած բանակցություններին և Ձեր գնալը համարեցիք ոչ հեռանկարային՝ նկատի ունենալով, որ օրակարգը և ձևաչափը թելադրված է միակողմանի: Ըստ Ձեզ՝ հեռանկարային բանակցություններ ո՞ր դեպքում կլինեն:   -Մեր հայտարարության մեջ մեկնաբանել ենք դա, և որևիցե տարբերություն մեր նախկին մեկնաբանության հետ չկա […]

«Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, իսկ նրանց դատողները պատժվեն»/տեսանյութ/

«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է պարտադիր պայման լինի,քանի որ քաղբանտարկյալները այն առաջամարտիկներն են եղել, ովքեր պայքարել են մեր երկրում արդար բարքեր հաստատելու համար»,-Henaran.am-ի հարցին այսպես արձագանքեց երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը: Եղիշե Պետրոսյանը նկատում է, որ քաղբանտարկյալներին ազատություն տալուց բացի պետք է պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր նրանց դատել են՝ դատախազները, դատավորները, քննիչները… Մանրամասները՝ տեսանյութում:

Առնետավազք, թե՞… /տեսանյութ/

«Իրավիճակը փոխվել է և մարդիկ կարող են կոալիցիայից դուրս գալ, ես սա նորմալ եմ համարում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը: Շահումյանի խոսքով՝ մարդիկ կարող են սխալվել: Երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանն էլ նշում է, որ յուրաքանչյուր ոք ընտրության իրավունք ունի և սա չի կարելի առնետավազք համարել: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի