16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Անահիտ Մութաֆյանը՝ Նիկոլին

«Եթե ապագա ժողովրդավար Հայաստանի վարչապետը սա է՞, ով կարող է կանանց հեռախոսահամարներ բաժանել, որպեսզի իր երկրպագուները հայհոյեն հայ կանանց ինչէ թե նրանք այլ կարծիքի են ուրեմն էլ ինչի՞ մասին է խոսքը։ Արդեն չափերն անցնում են մեր պայքարիստները»։ Անահիտ Մութաֆյան

Կան մարդիկ, որոնց շարժումը սրբեց֊տարավ իմ շրջանակից. Աշոտյան

«Քաղաքական գործընթացներին զուգահեռ նաև մարդկային հարաբերությունների հարթության մեջ կարևոր արձանագրումներ եղան։ Կան մարդիկ, որոնք ընկեր էին և ընկեր մնացին։ Կան մարդիկ, որ ծանոթ էին, ու շատ պարկեշտ պահեցին։ Կան մարդիկ, որոնց չես ճանաչել, ու իրենք իրենց բարոյական դրսևորեցին։ Կան մարդիկ, որ քաղաքական մրցակից են, բայց ոչ հակառակորդ։ Իսկ կան մարդիկ, որոնց շարժումը սրբեց֊տարավ իմ շրջանակից։ […]

Եղանակը Հայաստանում

Ապրիլի 30-ի գիշերը և օրվա առաջին կեսին, մայիսի 4-ին՝ կեսօրից հետո, Հայաստանի շրջանների զգալի մասում, մայիսի 3-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ մայիսի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: […]

Կաթողիկոսը հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկցեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և դրա խաղաղ հանգուցալուծման ուղիները:

«Ելքը» կփորձի ապահովել պակասող ձայները. մանրամասներ (տեսանյութ)

Արդեն հայտնել ենք, որ «Ելք» խմբակցությունը քիչ  առաջ ավարտված նիստի ժամանակ որոշում է կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին: «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ըստ էության կառավարման հարց չի քննարկվել:Նա հայտնել է, որ այսօր հանդիպում է նախատեսված նաև ՀՀԿ խմբակցության հետ: Միրզոյանը համոզված է, որ իրենց կհաջողվի ստանալ 6 […]

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը քիչ առաջ իր նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:  «Ելք» խմբակցության նիստում Նիկոլ Փաշինյանին առաջադրեցինք ՀՀ վարչապետի թեկնածու»,-facebook-ի իր էջում գրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:  Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: […]

Փաշինյանը դադար է վերցրել. ներկայացրել է այսօրվա անելիքները

Ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության  պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր` ապրիլի 30-ին Ազգային ժողովում կհանդիպի խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ խմբակցության հետ։ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում Փաշինյանը նշել է, թե վաղն առավոտից շատ կարեւոր աշխատանք ունի ԱԺ-ում։ «Պիտի հանդիպում ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ, որ օրվա վերջում կարողանամ տեղեկատվություն տալ, որ ձեր առաջադրած թեկնածուի ընտրությունը […]

ԵՊՀ-ն պատրաստ է դիմել ԿԳՆ Նիկոլ Փաշինյանին դիպլոմ տալու հարցով

Երեւանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիպլոմի վերաբերյալ։ «Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաեւ մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երեւանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման եւ դիպլոմավորման գործընթացն […]

Ծառուկյանն էլ կողմնորոշվեց

Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում Գագիկ Ծառուկյանի հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ վերջինս վարչապետի թեկնածու չի առաջադրվելու և պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ապա գրել, որ քիչ անց իր հեղինակային հաղորդման հյուրն է Գագիկ Ծառուկյանը:

ՀՅԴ-ն հայտարարել է, թե ում օգտին կքվեարկի

ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնի համար քվեարկել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս մասին հայտնում է  ՀՅԴ  ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Արսեն Համբարձումյանը ողջամիտ է համարել  վարչապետի թեկնածու չառաջադրելու ՀՀԿ-ի որոշումը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի