25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը դադար է վերցրել. ներկայացրել է այսօրվա անելիքները

Ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության  պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր` ապրիլի 30-ին Ազգային ժողովում կհանդիպի խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ խմբակցության հետ։

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում Փաշինյանը նշել է, թե վաղն առավոտից շատ կարեւոր աշխատանք ունի ԱԺ-ում։ «Պիտի հանդիպում ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ, որ օրվա վերջում կարողանամ տեղեկատվություն տալ, որ ձեր առաջադրած թեկնածուի ընտրությունը մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում երաշխավորված է»,- նշել է նա։

Փաշինյանը նկատել է, որ այսօր  նորից դադար են վերցնում եւ քաղաքացիական անհնազանդության որեւէ գործողություն չեն իրականացնում։ «Կոչ եմ անում այս պահից սկսած դադարեցնել նաեւ հանրապետական պատգամավորների հեռախոսային հաղորդագրությունների եւ զանգերի միջոցով կոնտակտի դուրս գալը եւ պահանջներ դնելը։ Նախնական պայմանավորվածության համաձայն, ես վաղը հանդիպելու եմ նրանց որպես վարչապետի թեկնածու, որ օրակարգը ի վերջ ամբողջական քննարկենք»,- նշել է Փաշինյանը։

Ապրիլի 30-ին, ժամը 17-ին նա գալու է Գարեգին Նժդեհի հրապարակ։ «Այնտեղից երթով գալիս ենք Հանրապետության հրապարակ եւ ես պատմում եմ բանակցությւոնների արդյունքների մասին։ Եւ միասին որոշում ենք մեր հետագա անելիքները՝ կախված իրավիճակից»,- նշել է նա։

Իսկ մայիսի 1-ից, առավոտյան ժամը 8-ից հավաքվում են Հանրապետության հրապարակում։

 

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ