16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Երեկ շուրջ 40 զբոսաշրջիկ իջել է օդանավակայան, տեսել են ճանապարհը փակ է, հետ են գնացել. Զարմինե Զեյթունցյան

«Զբոսաշրջությունն ամենազգայուն ոլորտն է և ամեն ինչ կարող է ազդել դրա վրա»,-այսօր մայիսի 3-ին կառավարության նիստից հետո,  անդրադառնալով հարցին, թե  ներքաղաքական վիճակը կարող է  անդրադառնալ  զբոսաշրջության վրա, ասել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: «Ունենք բազմաթիվ տվյալներ, որ եղել են չեղարկումներ, ունենք տվյալներ, որ ինքնաթիռից իջել, անմիջապես հետ են վերադարձել, կան տվյալներ նաև, որ զբոսաշրջիկները եկել, […]

Եթե Նիկոլը դառնա վարչապետ. քաղաքագետը մանրամասնում է

«Նիկոլ Փաշինյանը եթե ընտրվի վարչապետ, ապա առաջնահերթ պետք է ներկայացնի կառավարության կազմը: Այստեղ հասարակության ակնկալիքները խիստ են լինելու, քանի որ սպասում ենք, որ  նախարարների պորտֆելները կհանձնվեն ընկալելի, ընդունելի, փոքր ինչ նաև ճանաչված մարդկանց, որպիսի առկայծող հույսը չվերածվի հուսահատության»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը: Քաղաքագետը մանրամասնեց սպասվելիք իրադարձությունների ընթացակարգը: «Հաջորդ քայլը տրամաբանորեն պետք է […]

Ճանապարհները բաց են. ժողովուրդը սպասում է Նիկոլին

Ցուցարարները ժամը 17-ին բացել են վաղ առավոտից փակված բոլոր փողոցներն ու ճանապարհները եւ ուղեւորվում են Հանրապետության հրապարակ։ «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հորդորել էր բացել ճանապարհները եւ ժամը 19-ին լինել Հանրապետության հրապարակում, որտեղ հանրահավաք է կայանալու։ Արդեն հայտնել ենք, որ մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստին կազմակերպվեց քվեակություն վարչապետի պաշտոնում […]

ՀՀ Ազգային ժողովի բոլոր չորս խմբակցություններից խստորեն պահանջում են

Մենք՝ Հայաստանի համայնքների ղեկավարներս, խորապես անհանգստացած ենք երկրում տիրող տևական և խորը ճգնաժամով, որն արդեն սպառնում է մեր պետականությանն ու անվտանգությանը, Այս օրերին բացարձակապես նշանակություն չունի թե ով որ կուսակցությունից է։ Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, Հիմնվելով մեր ժողովրդի կողմից մեզ տրված հավաքական մանդատի վրա, բոլոր քաղաքական ուժերից, ՀՀ Ազգային ժողովի բոլոր չորս խմբակցություններից […]

Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում, այլ լուծում գոյություն չունի՝ ոչ տեսականորեն, ոչ պրակտիկորեն. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ բոլոր քաղաքական ուժերին կոչ անելով կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել: Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ քաղաքացիներ, Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Բոլորս գիտակցում ենք, որ […]

Մշակույթի գործիչները պահանջում են Արմեն Ամիրյանից միանալ իրենց շարժմանը. թեժ իրավիճակ նախարարության մոտ

Մշակույթի գործիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Մշակույթի նախարարության շենքի դիմաց: Մշակույթի գործիչները պահանջում էին, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը նույնպես միանա իրենց: Քիչ առաջ գործիչներին հանդիպեց Արմեն Ամիրյանը: Նա հայտարարեց, որ ինքը պետք է կատարի նախարարի պաշտոնակատարի պարտականությունները: Ակցիայի մասնակիցները, սակայն, նախարարության մոտից չեն հեռանում, նրանք ասում են՝ կմնան այնքան, մինչեւ Ամիրյանն […]

Եղվարդցիները նստած են փողոցում /տեսանյութ/

Եղվարդցիներն այսօր վաղ առավոտից փակել եմ Երևան-Եղվարդ ճանապարհը: Եղվարդցիները նստած են գետնին և այդօրինակ երթը գրեթե մեկ կիլոմետր է ձգվում: Այս քայլով բողոքավորները սատարում են Նիկոլ Փաշինյանին: Արդեն հայտնել ենք, որ մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստին կազմակերպվեց քվեակություն վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի համար: Կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ քվեարկեց 56 պատգամավոր: […]

Ցուցարարները փակել են Շիրակի մարզպետարանի շենքի մուտքերը

Երեկ Հանրապետության հրապարակում հնչած հայտարարությունններից հետո  ցուցարարները որոշել են Գյումրիում ևս փակել փողոցներն ու գերատեսչական հաստատությունները։ Այսօր վաղ առավոտյան գյումրեցի ցուցարարները փակել են Շիրակի մարզպետարանի շենքի մուտքերը՝ թույլ չտալով  աշխատողներին մտնել ներս։ Այժմ սշխատակիցները դրսում են։ Նշենք, որ ոստիկանականները տարածքում շատ քիչ են։ Կանգնած են դռան մոտ, բայց նրանցից առաջ կանգնել են ցուցարարները։ Մարդիկ սկսում […]

Պառկեցնել գետնին. Փաշինյանի նոր հայտարարությունը

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից փողոցներում է: Նա շարունակում է պայքարը և ընդգծում, որ ետ քայլ չկա: Փաշինյանը հայտարարեց, որ իր կողմնակիցները բռնության չեն դիմելու և դիմադրությունը ճնշել ցանկացողներին պարզապես պառկեցնելու են և նստեն վրան այնպես, որ կարողանա նորմալ շնչել: Արդեն հայտնել ենք, որ մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստին կազմակերպվեց քվեակություն […]

Սա խուլիգանություն և լկտիություն է. Օսիպյանի նյարդերը տեղի տվեցին

Արդարադատության նախարարության մուտքը փակվել է փաստաբանների կողմից: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նկատում է, որ ինքը միացել է համազգային շարժմանը և մեքենայով նախարարության մուտքը փակելը իր բոյկոտի տարբերակն է: Նիկոլայ Բաղդասարյանը նշում է, որ սա դիմադրության իր իրավունքն է, իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փաստում է, որ սա խուլիգանություն և լկտիություն է, քանի որ մեքենան կայանվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի