13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Երեկ շուրջ 40 զբոսաշրջիկ իջել է օդանավակայան, տեսել են ճանապարհը փակ է, հետ են գնացել. Զարմինե Զեյթունցյան

«Զբոսաշրջությունն ամենազգայուն ոլորտն է և ամեն ինչ կարող է ազդել դրա վրա»,-այսօր մայիսի 3-ին կառավարության նիստից հետո,  անդրադառնալով հարցին, թե  ներքաղաքական վիճակը կարող է  անդրադառնալ  զբոսաշրջության վրա, ասել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

«Ունենք բազմաթիվ տվյալներ, որ եղել են չեղարկումներ, ունենք տվյալներ, որ ինքնաթիռից իջել, անմիջապես հետ են վերադարձել, կան տվյալներ նաև, որ զբոսաշրջիկները եկել, ցույցերի են մասնակցել», – նշել է Զեյթունցյանը։

Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ առաջիկայում կլինեն նաև պաշտոնական տվյալներ.

«Իմ ենթադրությունն այն է, որ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին երևի որոշակի անկում կնկատենք, որովհետև անմիջական ռեակցիան միշտ բացասական է լինում։ Հետագայում, եթե ամեն ինչ խաղաղ ավարտվի, իսկ ես այդպիսի հույս ունեմ, կլինի նաև դրական ազդեցություն», – մանրամասնել է Զարմինե Զեյթունցյանը։

Նա նշել է , թե ամեն օր թեժ գծին զանգեր են ստացել, եղել են զբոսաշրջիկներ, որ շրջափակման մեջ են մնացել։

«Մարդիկ անհանգստանում են, հենց երեկ, շուրջ 40 զբոսաշրջիկ իջել է օդանավակայան, տեսել են ճանապարհը փակ է, հետ են գնացել», – ասաց Զեյթունցյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ