Ճանապարհները բաց են. ժողովուրդը սպասում է Նիկոլին
Ցուցարարները ժամը 17-ին բացել են վաղ առավոտից փակված բոլոր փողոցներն ու ճանապարհները եւ ուղեւորվում են Հանրապետության հրապարակ։
«Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հորդորել էր բացել ճանապարհները եւ ժամը 19-ին լինել Հանրապետության հրապարակում, որտեղ հանրահավաք է կայանալու։
Արդեն հայտնել ենք, որ մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստին կազմակերպվեց քվեակություն վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի համար: Կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ քվեարկեց 56 պատգամավոր:
ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը արդեն հատարարել էին, որ կողմ էին քվեարկելու: ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն էր հայտարարել, որ չի կարող կողմ քվեարկել Փաշինյանին:
Ավելի ուշ Հանրապետության հրապարակում Փաշինյանը հայտարարեց նոր գործողությունների մասին:
Փաշինյանը հայտարարեց.«Վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ դասադուլ և գործադուլ: Վաղը առավոտից շրջափակվելու են բոլոր փողոցները և մետրոյի կայարանները»: