26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մշակույթի գործիչները պահանջում են Արմեն Ամիրյանից միանալ իրենց շարժմանը. թեժ իրավիճակ նախարարության մոտ

Մշակույթի գործիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Մշակույթի նախարարության շենքի դիմաց:

Մշակույթի գործիչները պահանջում էին, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը նույնպես միանա իրենց: Քիչ առաջ գործիչներին հանդիպեց Արմեն Ամիրյանը: Նա հայտարարեց, որ ինքը պետք է կատարի նախարարի պաշտոնակատարի պարտականությունները: Ակցիայի մասնակիցները, սակայն, նախարարության մոտից չեն հեռանում, նրանք ասում են՝ կմնան այնքան, մինչեւ Ամիրյանն իջնի ու իրենց հետ գնա Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի:

Երգիչ Արամոն հայտարարեց, որ Ամիրյանը ազնիվ մարդ է և պետք է հասկանա ժողովրդին:

Նշենք, որ Ազգային ժողովը մայիսի 1-ին 45 կողմ եւ 56 դեմ ձայներով մերժեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում: Նրան դեմ դեմ է քվեարկել ՀՀԿ խմբակցությունը:

Դրանից հետո կայացած հանրահավաքում Փաշինյանը կոչ է արել վերադառնալ քաղաքացիական անհնազանդության խաղաղ, ոչ բռնի ակցիաներին: «Վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ գործադուլ եւ դասադուլ, առանց բացառության բոլոր ընկերություններում: 8:15-ից շրջափակվում են բոլոր փողոցները, մետրոն, մայրուղիները, օդանավակայանը, ամեն ինչ»,- ասել է Փաշինյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ