16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Լարված իրավիճակ Փարաքարում. ցուցարարները փակել են օդանավակայան գնացող ճանապարհը

Վաղ առավոտից Փարաքարում լարված իրավիճակ է: Ցուցարարները փակել են դեպի օդանավակայան տարող ճանապարհը: Ոստիկաններին ոչ մի կերպ չի հաջողվում բացել ճանապարհը: Խցանման մեջ հայտնվածների թվում կան մարդիկ, ովքեր ուշանում են թռիչքից: Կան քաղաքացիներ, որ ճամպրուկները վերցրած ոտքով քայլում են դեպի օդանավակայան: Արդեն հայտնել ենք, որ մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստին կազմակերպվեց քվեակություն վարչապետի պաշտոնում […]

Նիկոլ Փաշինյանը կանցնի նոր քայլերի. նա Հանրապետության հրապարակում է

«Հանրապետական կուսակցության այսօրա պահվածքը պրովակացիոն էր: Նրանք ուզում են որոշակի քայլերի մղել ժողովրդին, սակայն դա չի լինի»,-քիչ առաջ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, ՀՀ  վարչապետի թեկնածու ճանաչված Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը նշեց, որ ինքը սադրանքների չի տրվելու և շարունակելու է պայքարը խաղաղ ճանապարհով: «Մենք դիակապտությամբ չենք զբաղվում: Քաղաքական մեռելը, որը կոչվում է ՀՀԿ ընդհանրապես արժանի չէ […]

Ֆելիքս Ցոլակյանը հայտնել է, թե ինչու է կողմ քվեարկել Փաշինյանին

Հարգելի հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Հիշեցնեք, որ 56 դեմ, 45 կողմ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ:

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց

Ազգային ժողովի հատուկ նիստին կազմակերպվեց քվեակություն վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի համար: Կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ քվեարկեց 56 պատգամավոր: ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը արդեն հատարարել էին, որ կողմ էին քվեարկելու: ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն էր հայտարարել, որ չի կարող կողմ քվեարկել: Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հորդորեց ժողովրդին իրեն սպասել Հանրապետության հրապարակում: Իր […]

Պարում են «Սասնա ծռերի» հարազատները/տեսանյութ/

«Սասնա ծռերի» հարազատները և աջակիցները այսօր հանրապետության հրապարակում քոչարի էին պարում:  Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մայիսի 1-ին կայանալիք հատուկ նիստում քննարկելու է վարչապետի թեկնածությունը: Այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Երեկ առավոտյան «Ելք» խմբակցությունն իր նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Կայացել են նաեւ դռնփակ բանակցություններ ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների պատգամավորների […]

Հանրապետության հրապարակում լարված սպասում են…/տեսանյութ/

Հանրապետության հրապարակը շարունակվում է համալրվել մարդկանցով: Մարդիկ երգում և պարում են: Հրապարակում տեղադրված մեծ էկրանին ուղիղ միացումով հետևում են նաև Ազգային ժողովի հատուկ նիստին, որտեղ այսօր ընտրվելու է ՀՀ վարչապետը: Հրապարակում լարված վիճակ է, Փաշինյանի ելույթների ժամանակ նրանք պարբերաբար ծափահարում են և կոչեր հնչեցնում: Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մայիսի 1-ին կայանալիք հատուկ նիստում քննարկելու է […]

Սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ. Փաշինյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին

«Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անձամբ են երեկանից սկսել ճնշումներ գործադրել հոգեպես, ֆիզիկապես, կոմպրոմատներով ՀՀԿ-ականների վրա, որպեսզի իմ օգտին չքվեարկեն»,-այսօր խորհրդարանում իր ելույթում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:  «Պարոնա՚յք, դուք չէիք հասկանում և շարունակում եք չհասկանալ ՀՀ-ում ստեղծված վիճակը, համաժողովրդական շարժման անհանդուրժողականությունը որպես թուլություն մեկնաբանելու ձեր փորձերը կարող են բերել այլ հետևանքների, սթափվե՛ք, քանի դեռ […]

Հանրապետության հրապարակ մտան գյումրեցիները/տեսանյութ/

Վաղ առավոտից Հանրապետության հրապարակը բազմամարդ է: Ցուցարարներին միացան նաև գյումրեցիները: Հրապարակում երաժշտություն է հնչում և ներկաները պարում են: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» շարժման ղեկավար, ԱԺ Նիկոլ Փաշինյանը բոլորին հրավիրել է  Հանրապետության հրապարակ: Երեկ նա հայտարարել է, թե հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունը։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մայիսի 1-ին կայանալիք հատուկ նիստում քննարկելու է վարչապետի […]

«Վառոդի տակառի վրա նստած ենք, հերիք է արյուն ու մահ տեսնենք» /տեսանյութ/

Հաշմանդամ ազատամարտիկ, 18 անդամից բաղկացած ընտանիքի հայր Խաչատուր Խաչատրյանը ՀՀԿ-ին կոչ է անում ՝ չգնալ ծայրահեղ քայլերի, քանի որ երկրի սահմանները ևս վտանգված են:  «Վառոդի տակառի վրա նստած ենք, հերիք է արյուն ու մահ տեսնենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկը: Մանրամասները՝ տեսանյութում

Վաղը ժամը 11-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ տոնելու հաղթանակը. Փաշինյան

«Հանրապետության հրապարակը վաղը՝ մայիսի 1-ից դառնում է համաժողովրդական տոնախմբության վայր»,-այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է վարչապետի թեկնածու, շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ «Վաղը առավոտյան ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում։ Չգնալ որեւէ այլ տեղ, բողոքի որեւէ տրամադրություն չունենալ, հավաքվել հրապարակում եւ տոնել սեփական հաղթանակը։ Տոնել հաղթանակը հուսահատության, արտագաղթի, թուլության, անորոշության նկատմամբ»,- ասել է Փաշինյանը։ «Հիմա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի