06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրապետության հրապարակ մտան գյումրեցիները/տեսանյութ/

Վաղ առավոտից Հանրապետության հրապարակը բազմամարդ է: Ցուցարարներին միացան նաև գյումրեցիները: Հրապարակում երաժշտություն է հնչում և ներկաները պարում են:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» շարժման ղեկավար, ԱԺ Նիկոլ Փաշինյանը բոլորին հրավիրել է  Հանրապետության հրապարակ:

Երեկ նա հայտարարել է, թե հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մայիսի 1-ին կայանալիք հատուկ նիստում քննարկելու է վարչապետի թեկնածությունը: Այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

Երեկ առավոտյան «Ելք» խմբակցությունն իր նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Կայացել են նաեւ դռնփակ բանակցություններ ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների պատգամավորների հետ։ Այդ խմբակցությունները քվեարկելու են Փաշինյանի օգտին։ Լրագրողների ներկայությամբ հանդիպում է եղել ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, Փաշինյանը պատասխանել է հանրապետականների հարցերին։

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:

Նշենք, որ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ