Հանրապետության հրապարակում լարված սպասում են…/տեսանյութ/
Հանրապետության հրապարակը շարունակվում է համալրվել մարդկանցով: Մարդիկ երգում և պարում են: Հրապարակում տեղադրված մեծ էկրանին ուղիղ միացումով հետևում են նաև Ազգային ժողովի հատուկ նիստին, որտեղ այսօր ընտրվելու է ՀՀ վարչապետը: Հրապարակում լարված վիճակ է, Փաշինյանի ելույթների ժամանակ նրանք պարբերաբար ծափահարում են և կոչեր հնչեցնում:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մայիսի 1-ին կայանալիք հատուկ նիստում քննարկելու է վարչապետի թեկնածությունը: Այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:
Երեկ առավոտյան «Ելք» խմբակցությունն իր նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Կայացել են նաեւ դռնփակ բանակցություններ ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների պատգամավորների հետ։ Այդ խմբակցությունները քվեարկելու են Փաշինյանի օգտին։ Լրագրողների ներկայությամբ հանդիպում է եղել ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, Փաշինյանը պատասխանել է հանրապետականների հարցերին։
Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:
Մանրամասները՝ տեսանյութում