25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ Ազգային ժողովի բոլոր չորս խմբակցություններից խստորեն պահանջում են

Մենք՝ Հայաստանի համայնքների ղեկավարներս, խորապես անհանգստացած ենք երկրում տիրող տևական և խորը ճգնաժամով, որն արդեն սպառնում է մեր պետականությանն ու անվտանգությանը,

Այս օրերին բացարձակապես նշանակություն չունի թե ով որ կուսակցությունից է։ Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք,

Հիմնվելով մեր ժողովրդի կողմից մեզ տրված հավաքական մանդատի վրա, բոլոր քաղաքական ուժերից, ՀՀ Ազգային ժողովի բոլոր չորս խմբակցություններից խստորեն պահանջում ենք.

– պետականության, պետության կայունության, երկրի անվտանգության և մեր քաղաքացիների իրավունքների ապահովման հանձնառություն և բարձր քաղաքական պատասխանատվություն,

-անհապաղ և առանց նախապայմանների նստել երկխոսության, այդ մասին անհապաղ և համատեղ հայտարարել ՀՀ քաղաքացիներին,

-բանակցությունների ողջ ընթացքում դադարեցնել քաղաքական ակցիաները,

-հանդես գալ լարվածությունը թուլացնող հայտարարություններով,

– առաջիկա մի քանի օրվա մեջ համատեղ մշակել և հանրությանը ներկայացնել ստեղծված ճգնաժամի լուծման ճանապարհային քարտեզ, որը պետք է հիմնվի իրավունքի, ՀՀ Սահմանադրության և ժողովրդի պահանջների վրա։

Այն պետք է ներառի,

Ա) ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների փոխհամաձայնեցված ժամկետը,
Բ) Մինչև ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը ՀՀ ժամանակավոր կառավարության ամբողջական ու փոխհամաձայնեցված կազմը։

Էմին Երիցյան
Հայաստանի համայնքների միության նախագահ,

Աշոտ Հայրապետյան
Կապան համայնքի ղեկավար

Մանվել Փարամազյան
Քաջարան համայնքի ղեկավար

Հայտարարությանը միացող համայնքների ղեկավարների անունները շուտով կլրացվեն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ