26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե Նիկոլը դառնա վարչապետ. քաղաքագետը մանրամասնում է

«Նիկոլ Փաշինյանը եթե ընտրվի վարչապետ, ապա առաջնահերթ պետք է ներկայացնի կառավարության կազմը: Այստեղ հասարակության ակնկալիքները խիստ են լինելու, քանի որ սպասում ենք, որ  նախարարների պորտֆելները կհանձնվեն ընկալելի, ընդունելի, փոքր ինչ նաև ճանաչված մարդկանց, որպիսի առկայծող հույսը չվերածվի հուսահատության»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը:

Քաղաքագետը մանրամասնեց սպասվելիք իրադարձությունների ընթացակարգը:

«Հաջորդ քայլը տրամաբանորեն պետք է լինի ընտրական օրենսգրքի վրա աշխատանքը:Փաշինյանը թերևս փորձի ռեյտինգային համակարգը վերացնել, բացառել ընտրակեղծարարությունը, որից հետո նա պետք է իրականացնի երևացող քայլեր, որով ցույց կտա՝ հասարակությունը չի սխալվել սատարելով Նիկոլ Փաշինյանին: Դրանք կարող են լինել սոցիալական, տնտեսական ոլորտի զարգացմանը ուղղված քայլեր: Սակայն պետք չէ ակնկալել, որ կարճ ժամանակում ամեն բան փայլուն է լինելու և հասարակության ակնկալիքները միանգամից բավարարվելու են: Դրա համար երկար ժամանակ է հարկավոր»,-ընդգծեց քաղաքագետը:

Քաղաքագետը անդրադարձավ նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը վերաբերվող հարցին:

Արթուր Ղազարյանը նշեց, որ նախարարներին ներկայացնելուց հետո Փաշինյանը պետք է 20 օրյա ժամկետում ծրագիր ներկայացնի: Նա չի բացառում, որ ներկայացվելիք ծրագիրը առաջին փուլում հավանության չի արժանանա և կլինի նաև երկրորդ փուլ.«Ինքնըստիքյան սրանք շուրջ 2 ամիս տևող պրոցեսներ են: Ասեմ, որ Ազգային ժողովի ցրումը վարչապետի ցանկությամբ միայն չի կարող լինել: Դրա համար հստակ ընթացակարգեր կան և Սահմանադրությունը մի քանի հստակ կետ է սահմանում: Չեմ կարծում, որ ԱԺ-ն կարճ ժամանակումցրվի: Բոլոր քաղաքական ուժերը այս հարցի շուրջ պետք է հավաքվեն և դրանից հետո արդեն կարող ենք խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին»,-մանրամասնեց Արթուր Ղազարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ