06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Եղվարդցիները նստած են փողոցում /տեսանյութ/

Եղվարդցիներն այսօր վաղ առավոտից փակել եմ Երևան-Եղվարդ ճանապարհը: Եղվարդցիները նստած են գետնին և այդօրինակ երթը գրեթե մեկ կիլոմետր է ձգվում: Այս քայլով բողոքավորները սատարում են Նիկոլ Փաշինյանին:

Արդեն հայտնել ենք, որ մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստին կազմակերպվեց քվեակություն վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի համար: Կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ քվեարկեց 56 պատգամավոր:

ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը արդեն հատարարել էին, որ կողմ էին քվեարկելու: ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն էր հայտարարել, որ չի կարող կողմ քվեարկել Փաշինյանին: 

Ավելի ուշ Հանրապետության հրապարակում Փաշինյանը հայտարարեց նոր գործողությունների մասին:

Փաշինյանը հայտարարեց.«Վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ դասադուլ և գործադուլ: Վաղը առավոտից շրջափակվելու են բոլոր փողոցները և մետրոյի կայարանները»:

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ