30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրատապ

Ի՞նչ է սահմանում Սահմանադրությունը վարչապետի հրաժարականի դեպքում

Ըստ Սահմանադրության՝ կառավարությունն այսօր հրաժարական է տալու:  Վարչապետի հրաժարականի դեպքում Հանրապետության նախագահն անհապաղ հրամանագիր է ընդունում Կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Սահմանադրության 158-րդ հոդվածը սահմանում է՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության […]

Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նշանակվել են ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, սփյուռքի, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարները: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Լևոն Ալթունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում Արտեմ Ասատրյանը, սփյուռքի նախարարի պաշտոնում՝ Հրանուշ Հակոբյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում՝ […]

ՔՊ-ն զինվորականներին կոչ է անում վերադառնալ զորամասեր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոչ է արել բոլոր զինծառայողներին՝ վերադառնալ իրենց նշանակման վայր և չմասնակցել անհնազանդության խաղաղ ակցիաներին: Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում շեշտում է, որ ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին։ «Ձեր աջակցությունը մեզ անհրաժեշտ է ձեր նշանակության վայրերում, ձեր ծառայությունն իրականացնելի։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, […]

Հրատապ. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց

Ես թողնում եմ վարչապետի պաշտոնը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում […]

Լևոն Բարսեղյանին կալանավորեցին

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեյանը քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվեց երկու ամսով: Բարսեղյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելն ու դրանց ժամանակ բռնություն գործադրելը», ինչպես նաև 225.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը»:

Նիկոլ Փաշինյանին ազատ արձակեցին

ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը քիչ առաջ ազատ արձակվեցին ձերբակալվածների պահման վայրից։ «Մեր շարժման ձերբակալված բոլոր անդամները պետք է րոպե առաջ դուրս գան», – ասաց Նիկոլ Փաշինյանը։   Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանի հետ իր խոսակցության մասին կխոսի երեկոյան իր ելույթում։

Խոհեմության և համերաշխության կոչ եմ անում. յուրաքանչյուր արարք ստանալու է օրենքի ողջ ծավալով համարժեք գնահատական. Գ. Կուտոյան

Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն և շրջահայաց՝ այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար։ Այս մասին հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում: -Պարոն Կուտոյան, վերջին օրերի ընթացքում ՀՀ ԱԱԾ-ն հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնցով իր մտահոգությունն էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի