17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուշքի արի, Նիկոլ

«Մայիսի 1-ի առումով կանխատեսումներ անելը բարդ է, բայց մինչև մայիսի 1-ը  բոլորը պետք է ընկալեն այն մեծագույն պատասխանատվությունը, որ իրենց առջև դրված է: Այն, ինչ տեղի է ունենում արդեն դուրս է ցանկացած տրամաբանությունից»,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Իսագուլյանը նշում է, որ շարժումը հստակ խնդիր էր դրել, որը սակայն ձևափոխվեց.«Ասում էին` քայլ արա, մերժիր Սերժին: Շարժումն իր առաջ նպատակ չէր դրել` քայլ արա, ընտրիր Նիկոլին: Երբ, քայլ արա` մերժիր Սերժին շարժումը հասավ իր նպատակին, ստեղծեց մի իրավիճակ, որտեղ հնարավոր էր օրակարգ բերել առկա խնդիրները և լուծել միասնաբար: Պետք է առաջնահերթ խնդիրներ լինեին` ընտրական օրենսգրքի փոփոխությունը, ընտրությունների մեխանիզմների ձևավորումը, որը կապահովեր 100 տոկոսանոց արդար ընտրություններ և միայն ժողովրդի ընտրություններով կձևավորվեր նոր իշխանությունը: Այս դեպքում շարժումը հաղթանակ կարձանագրեր:Ինչպես ասում են` ախորժակը ուտելուց բացվում է և հասնելով Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ շարժումը նոր պահանջ դրեց: Այստեղ պետք է արձանագրել, որ շարժումը ոչ թե հաղթեց, այլ պարտվեց»:

Քաղաքական գործիչը նկատում է, որ Փաշինյանի մոտ կա այն պատրանքը, թե շարժումը ձևավորվել է, որ ինքը վարչապետ դառնա.«Եթե Փաշինյանի շարժումը կրեր` «քայլ արա` ընտրիր Նիկոլին» անվանումը, որևէ հաջողություն չէր գրանցի»:

Իսագուլյանը շեշտում է` այն եղանակով, որով Փաշինյանը ցանկանում է դառնալ վարչապետ` ոչ լեգիտիմ եղանակ է նաև այն դեպքում, եթե ԱԺ բոլոր պատգամավորները ձայնը տան Փաշինյանին:

Գառնիկ Իսագուլյանի կարծիքով` Փաշինյանի վարչապետ դառնալը երկրի քաղաքական վարկանիշի անկում է:

Նա գտնում է, որ Փաշինյանը չպետք է հարգի ճամբարափոխությունը և ՀՀԿ-ականներին կոչ անի` քվեարկել իր օգտին:

«Ես կողմ եմ, որ վարչապետ դառնա ՀՀԿ ներկայացուցիչը ու հետո գնանք մաքուր ընտրությունների: Եթե նման ընտրություններում հաղթի Փաշինյանը ես, որ դեմ եմ նրան` կշնորհավորեմ: Իսկ այս պայմաններում հրեշին սպանելով` Նիկոլը ինքն է դառնում հրեշ»,-ընդգծեց Իսագուլյանը:

Քաղաքական գործիչը կոչ ունի ուղղված ՀՀԿ պատգամավորներին.«Մի ընկեք ճնշման տակ: Այս պահին Ձեր պատասխանատվությունը ավելին է, քան Նիկոլ Փաշինյանինը: Եթե Նիկոլը դառնա վարչապետ, ապա վաղվա իր ձախողումները ևս Ձեր խղճի վրա են ծանրանալու»:

Գառնիկ Իսագուլյանը կոչ ունի ուղղված նաև Նիկոլ Փաշինյանին.«Շարժման ճնշման տակ չի կարելի գնալ գործողությունների: Հաստատ գիշերը քնելուց զգում եք, որ դավաճանել եք Ձեր ասածներին: Ուշքի արի, Նիկոլ…»:

Իսագուլյանը հավելեց, որ իր մտքերը կամփոփի և իր կյանքում առաջին անգամ ֆեյսբուքում գրառում կանի, որտեղ կզետեղի նաև իր նախկին հոդվածները, որոնցում քննադատել է գործող իշխանությանը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ