16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել ՀՀ ԱԺ Հանրապետական ֆրակցիայի պատգամավորներին

ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀԿ մամուլի ծառայությունից, ուղերձում ասված է. «Հարգելիներս, Ստիպված եմ մեկ անգամ ևս հրապարակավ հանդես գալ ի լուր մեր ողջ ժողովրդի, բայց այս անգամ դիմելով ձեզ: Որքան էլ իմ հրաժարականից հետո տրամադրվել էի չմիջամտել քաղաքական գործընթացներին, հիմա համարում եմ, […]

Հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին․ ՀՅԴ

Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը: Բարեբախտաբար,  մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագույն տարբերակներից: Անցնող օրերի ընթացքում ՀՅ Դաշնակցությունը հետևողական ջանքեր է գործադրել համախոհության ձևավորման, երկխոսության միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի և ողջամիտ լուծում գտնելու ուղղությամբ: Այսպես […]

Կարեն Կարապետյանն անձամբ է հերքում՝ հրաժարական չի տվել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հերքել է լուրերն այն մասին, թե հրաժարական է ներկայացրել։ «Հարգելի քաղաքացիներ, իմ հրաժարականի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», – Facebook-յան իր էջում գրել է Կարեն Կարապետյանը։

Կարեն Կարապետյանը հրաժարական չի տվել

Կարեն Կարապետյանը շարունակում է կատարել իր՝ վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները։ Այդ մասին  հայտնեցին Կառավարության մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ քիչ առաջ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել։

Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում

Մաշտոցի պողոտայում լարված իրավիճակ է։ Ցուցարարների մի մեծ խումբ փակել էր Մաշտոց-Պուշկին խաչմերուկը, իսկ ոստիկանները փորձում էին բացել այն։ Իրավապահները մի ցուցարարի էին փորձում բերման ենթարկել, սակայն ցուցարարները փակեցին մեքենայի ճանապարհը։ Ի վերջո, իրավապահները ազատ արձակեցին երիատասարդին, որից հետո ոստիկանական մեքենային թույլատրվեց հեռանալ։ Այս տարածքում են նաեւ ապրիլյան պատերազմի մի խումբ մասնակիցներ, որոնք կանխեցին հնարավոր […]

Հարմար տեղավորվելու ժամանակն է. «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները փոշմանել են

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը քվեարկել է Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին, սակայն նա այսօր միացել է քայլերթին: Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նկատեց, որ այս անուշ օրը չարժե փչացնել կատարած քայլի մասին վերլուծություններ անելով: «Ես հիմա քայլում եմ ու չեմ կարող խոսել: Հետո այդ մասին հարցազրույց կտամ: Մի գուցե ես փոշմանել եմ, այո»,-նշեց պատգամավորը: ԱԺ […]

«Պետք է հեռանան առանց մանիպուլյացիաների, առանց տրյուկների».Նաիրա Զոհրաբյան

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երփը Էրեբունի վարչական շրջանում է: Ցուցարարներին է միացել նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ իր ներկայացրած քաղաքական ուժը արդեն  իրենց կուսակիցներին համազգային շարժմանը միանալու կոչ է արել: «Մենք ունենք մեր մոտեցումները, մեր տեսլականը, բայց այսօր համաձայն ենք  Նիկոլ Փաշինյանի հետ, որ իշխանությունը […]

ՀՀԿ խմբակցությունը նիստ է անում

Այս պահին Ազգային ժողովում Հանրապետական խմբակցությունը նիստ է անցկացնում։ Մոտ 30 րոպե կլինի, ինչ նիստը մեկնարկել է: Խմբակցության մեծամասնությունն այստեղ է: Հավանաբար, նրանք քննարկում են ԱԺ արտահերթ ընտրությունների հնարավորությունը, այսինքն՝ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը: 

Ոստիկանությունը կոչով է հանդես եկել

Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային գործողությունների ընթացքում առանձնանում են ավտոմեքենաներով ակցիաներին մասնակցողները, որոնք խախտում են երթևեկության կանոնները, վտանգում երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, անհարկի ազդանշաններով խախտում համաքաղաքացիների անդորրը: Ավտոակցիայի մասնակիցներին հիշեցնում ենք, որ շրջակայքում կան ծերեր, հիվանդներ, խախտվում է դպրոցների բնականոն աշխատանքը, մանկապարտեզներում երեխաները հայտնվում են անհանգստության մթնոլորտում: Կոչ ենք անում հիշել ու հարգել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի