16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Գեներալ Մանվելն ուրացա՞վ ՀՀԿ-ին. հայ ազգի թշնամիները սադրում են

Ե Ր Կ Ր Ա Պ Ա Հ ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է արվել   Ապազգային որոշ տարրերի համար ապրելակերպ է դարձել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի խոսքերը կոնտեքստից կտրված ներկայացնելը։ Այսօր Ծիծեռնակաբերդում Մանվել Գրիգորյանը, շտկելով լրագրողի հարցը՝ Դուք ՀՀԿ անդամ եք, ասաց, որ ինքը ՀՀԿ անդամ չէ, այլ՝ ՀՀԿ խմբակցության անդամ։ […]

Փաշինյանը պատրաստվում է ասուլիսի

«Իմ քայլը» նախաձեռնության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները մի քանի ժամ սպասել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ծաղիկներ դնելու համար։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե օտարերկրյա լրագրողների համար ասուլիս պիտի տա, եւ խնդրել է իրեն ճանապարհ տալ, որպեսզի ծաղիկներ դնի եւ արագ հասնի ասուլիսի վայր։ Նշենք, որ երթի մասնակիցները ժամը […]

Նիկոլ Փաշինյանի հետ տեղի կունենան բանակցություններ. Կարեն Կարապետյան

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և հանդիպմանը ներկա գտնվելու համար` վստահություն հայտնելով, որ դեսպանները ուշադրությամբ հետևել են վերջին օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ ամենօրյա կապի մեջ է […]

ԵԿՄ փոխնախագահին սպանել են Ճոյտի մարդիկ. մանրամասներ սպանությունից

Հայտարարություն Ապրիլի 23-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածնում մահացու դանակահարել են արցախյան պատերազմի ազատամարտիկ, քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից, Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից  46-ամյա Նվեր Հովհաննիսյանին: Դեպքի առթիվ որոշ տարրեր տարածում են ակնհայտ ապատեղեկատվություն, թե իբր Նվեր Հովհաննիսյանը խոչընդոտել է բողոքող ցուցարարների երթը, որպեսզի չգնան Երեւան, հաշվի չառնելով, որ դեպքը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր անց, […]

Լեւոն Բարսեղյանն ու Տիգրան Մազմանյանն ազատ են արձակվել

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դուրս է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից. «Ես ելա Նուբարաշենից։) տարոսը մյուսներին»,-գրել է նա: Ազատ է արձակվել նաեւ ակտիվիստ Տիգրան Մազմանյանը, որին կալանավորել էին Հանրային ռադիո մուտք գործելու գործով: Նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը նշել է, որ Տիգրան Մազմանյանի խափանման […]

Էջմիածնում սպանվել է ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանը

Ապրիլի 23-ին, ժամը 18.55-ին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը, ով երեք ժամ անց մահացել է վիրահատության ժամանակ: Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր: Նախկինում եղել է նաև քաղաքի մշակույթի տան տնօրենը:  

Վոլոդյա Ավետիսյանը ազատ արձակվեց. հուզիչ էր /տեսանյութ/

Քիչ առաջ Եղվարդի ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ազատամարտիկին դիմավորեցին ընկերները և որդին: Վոլոդյա Ավետիսյանը համազգեստով էր և կրծքին կրում էր բազմաթիվ մեդալներ: Ոստիկանության աշխատակիցները հարգանքով ճանապարհեցին գնդապետին: Մանրամասները` տեսանյութում:

Ի՞նչ է սահմանում Սահմանադրությունը վարչապետի հրաժարականի դեպքում

Ըստ Սահմանադրության՝ կառավարությունն այսօր հրաժարական է տալու:  Վարչապետի հրաժարականի դեպքում Հանրապետության նախագահն անհապաղ հրամանագիր է ընդունում Կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Սահմանադրության 158-րդ հոդվածը սահմանում է՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության […]

Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նշանակվել են ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, սփյուռքի, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարները: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Լևոն Ալթունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում Արտեմ Ասատրյանը, սփյուռքի նախարարի պաշտոնում՝ Հրանուշ Հակոբյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի