16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Կալանավորվել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը

Երեկ` ապրիլի 22-ի երեկոյան կալանավորվել է ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց Վոլոդյա Ավետիսյանի որդին Նորայր Ավետիսյանը: Որդու փոխանցմամբ`Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ապրիլի սկզբից նստացույց էր հայտարարել Ազատության հրապարակում և պայքարում էր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

Առաջնորդը դու ես. առանց լիդերի պայքարը շարունակվում է

Այսօր վաղ առավոտից ցուցարարները շարունակում են քաղաքակացիան անհնազանդության տարբեր ակցիաներ իրականացնել: Դասադուլ են անում, շատերը միացել են գործադուլ անելու կոչերին, ապրիլյան պատերազմի հերոսներն են մասնակցելու երթերին և այլն: Երեկ, հիշեցնենք, առավոտյան հանդիպեցին վարչապետ Սերժ Սարգսյանն ու Իմ քայլը նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հանդիպումը տևեց մի քանի րոպե, քանի որ Փաշինյանն ասաց՝ ինքը չի եկել […]

Խնդրում եմ աղոթեք ազգային համաձայնության համար

Ժողովուրդ այս ատելությունը մեզ հիվանդացնում է: Մարդիկ իրար ու պետության նկատմամբ ահավոր ատելությամբ են լցվել: Մեզ ապաքինվել է պետք: Մեզ ազգային համաձայնություն է պետք: Համաձայնության մեջ բոլոր հարցերը կարող ենք լուծել: Խնդրում եմ աղոթեք ազգային համաձայնության համար: Տեսնում է՞ք չարն ինչ կռիվ է տանում մեր ազգի համար: Երբեմն տպավրություն է, որ Տեր Հիսուսը երկու ձեռքով […]

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ. Tert.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 21-ին Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հանդիպել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, հայտնում է Tert.am-ը: 

Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով․ Շառլ Ազնավուր

Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին։ Նա մասնավորապես գրել է․ Անգամ եթե աշխատանքային պարտավորությունների բերումով ես հեռու եմ գտնվում, սիրտս միշտ Հայաստանում է։ Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ՝ որևէ լուծում գտնելու և ցանկացած տեսակի բռնությունից խուսափելու համար։ […]

Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակ եկավ (տեսանյութ)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այս պահին Հանրապետության հրապարակում է: Նա հավանաբար այստեղ է բանակցելու, երկխոսելու համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտարարություն էր տարածել, թե պատրաստ է հանդիպել, բանակցել, զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչին ի պատասխան Փաշինյանը վերջինիս հրավիրել է Հանրապետության հրապարակ: ԶԼՄ-ներին թույլ չի տրվում ձայնագրել նրանց զրույցը: 

Եղվարդ-Երևան երթուղին դարձյալ չի գործում.պայթունավտանգ իրավիճակ է

Եղվարդ-Երևան 269 համարի երթուղին դարձյալ չի գործում: Այս մասին հայտնեցին Henaran.am-ի  խմբագրությունզանգահարած եղվարդցիները: Եղվարդցիները նշում են, որ այս անգամ իրավիճակը ավելի լարված է լինելու: Արդեն հայտնել ենք, որ Երևան-Եղվարդ երթուղին 5 օր չէր գործում: Այն վերականգնվեց երեկ` ապրիլի 20-ին: Զայրացած եղվարդցիները փակել էին Եղվարդից`  Երևան եկեղ գլխավոր ճանապարհը:  

Արցախի ՊՆ-ից հայտարարում են՝ Ադրբեջանը սահմանին զինտեխնիկա է կուտակում

Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արեւելյան եւ հարավ-արեւելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր: Այդ մասին ասվում է Արցախի ՊՆ մամուլի հայտարարության մեջ։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի