16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Պատրաստակամ եմ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ․ նախագահի հայտարարությունը

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Երևան, 21 ապրիլի 2018թ.   Սիրելի հայրենակիցներ, Իմ խոր անհանգստությունն եմ հայտնում Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Օդի մեջ կախված անհանդուրժողականությունը հասել է գագաթնակետին: Ինձ խորապես անհանգստացնում է երկխոսության առաջարկի մերժումը, որը կարող է հանգեցնել առճակատման: Ուստի դիմում եմ բոլորին՝ մի պահ կանգ առնել եւ սթափ մտածել, թե […]

Սերժ Սարգսյանը պատասխանել է «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը: Ստորև ներկայացնում ենք ՀՀ վարչապետի պատասխանը. «Սիրելի՛ «Լույս»-ականներ, Ծանոթանացել եմ մի խումբ շրջանավարտների կողմից ինձ ուղղված բաց նամակին և անհրաժեշտ եմ համարում, որ անմիջապես ինձնից լսեք այդ մտահոգությունների հակիրճ արձագանքը: Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք […]

Առաքել Մովսիսյանի հորդորով փակում են ճանապարհը

Ցուցարարներին կանգնեցնելու գործին է անցել ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Նա մի քանի հոգու հետ միասին Էջմիածին-Երևան ճանապարհի մոտ է, որտեղ  Թաիրով գյուղի բնակիչները փորձում էին ավտոերթ իրականացնել և միանալ Երևանում բողոքի ակցիա իրականացնող խմբին։ Նրա հորդորով մի շարք մեքենաներ ու բեռնատարներ կանգնել են ճանապարհի մեջտեղում և չեն վարում մեքենաները։ Բեռնատարների վարորդներին ստիպում են թողնել մեքենաներն ու […]

«Արցախ» ՀԿ-ն ողջունում է Սերժ Սարգսյանի երկխոսության կոչը

«Արցախ»  հայրենակցական հասարակական կազմակերպությունը ողջունում է վարչապետ Սերժ Սարգսյանի` ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին երկխոսության սեղանի շուրջ նստելու և Հայաստանում առաջացած ներքաղաքական իրավիճակն առանց ցնցումների և  լարվածության հանգուցալուծելու առաջարկը, ասված է ՀԿ տարածած հայտարարության մեջ:  «Հայաստանը բազում մարտահրավերներ ունի և մենք պարտավոր ենք մեր երկրի ներսում առաջացած հակասություններն ու  դժգոհությունները լուծել երկխոսության և մեկս մյուսին լսելու […]

Սամվել Ալեքսանյանը ոտքերով հարվածել է ցուցարար քաղաքացուն (տեսանյութ)

Այսօր՝ վաղ առավոտից, Մալաթիայի տոնավաճատի հատվածում խայտառակ վիճակ է ստեղծել. ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը իր անվտանգության աշխատակիցների հետ ցրում է Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցների հավաքը: Նրանք միացել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներին:

Սթափվելու ժամանակն է. գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան խորը մտահոգություն է արտահայտում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ս.թ. ապրիլի 20-ին իր ծառայողական պարտականությունները կատարելիս ՀՀ Պաշտպանության նախարարի ավտոմեքենայի վրա կատարված հարձակումը վկայում է, որ ստեղծված իրավիճակը սպառնալիք է փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող հայոց պետականությանը և կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել արտաքին միջավայրից տարբեր վնասաբեր միջամտությունների համար: Հատկապես վտանգավոր են […]

Արմեն Գրիգորյանը Հատուկ քննչական ծառայությունում է

«Իմ Քայլը» շարժման մասնակիցներից Արմեն Գրիգորյանը Հատուկ քննչական ծառայությունում է, այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:  «Ժողովուրդ, ամեն ինչ նորմալ է։ ՀՔԾ-ում եմ, անհանգստանալու բան չկա։ Դուք դուխով շարունակեք», – գրել է Ա. Գրիգորյանը:  Ավելի վաղ նրան բերման էին ենթարկել Երևանի սրճարաններից մեկից: 

«Ցավում եմ, որ այս պահին Հայաստանում չեմ». Սեւակ Խանաղյան

Հայաստանյան ցույցերին անդրադարձ է կատարել նաեւ «Եվրատեսիլ 2018» մրցույթում մեր երկրի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանը: Երգիչն իր Instagram-ում գրել է. «Ցավում եմ, որ այս պահին Հայաստանում չեմ… Թեև տարիներ շարունակ ապրել եմ արտերկրում, միտքս ու հոգիս միշտ եղել են հայրենիքիս եւ հայրենակիցներիս հետ: Անչափ հպարտ եմ մեր երիտասարդներով: Նրանք են յուրաքանչյուր երկրի շարժիչ ուժը, ապագան…»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի