16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Եղվարդցիները փողոցներ են փակում/տեսանյութ/

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում այսօր՝ ապրիլի 25-ի առավոտից կրկին ցույցեր են: Դպրոցականները դասադուլ են հայտարարել և միացել ցուցարարներին: Ցույցի մասնակիցները փողոցներ են փակել կաթվածահար անելով երթևեկությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է ներկայացրել

Գիտակցելով պահի օրհասականությունն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը Հայաստանի պետականության առջև՝ ես հրաժարական եմ տալիս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։ Որպես ԲՀԿ համակիր՝ ես պաշտպանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համազգային մոբիլիզացիայի մասին կոչին և անձամբ դուրս եմ գալիս փողոց։ Բոլոր մարզիկներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին վստահեցնում եմ՝ այսօր Հայաստանի դրոշը Հանրապետության […]

Կառավարության շենքի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացվում

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել ՀՀ կառավարության շենքի մոտ: Այստեղ են բերվել նաև զրահամեքենաներ և փշալարեր: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման […]

Եթե արտահերթ ընտրություններ լինեն ՀՀԿ-ի իշխանության պայմաններում, դրանք պարզապես չեն կայանա. Փաշինյան

«ՀՀԿ-ն ժամանակի վրա է խաղում, խորհուրդ եմ տալիս դա չանել»,-այս մասին քիչ առաջ  հայտարարել է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի պնդմանը, որ վարչապետ չի կարելի ընտրել փողոցում, դա պետք է լինի օրենքների համաձայն, Փաշինյանը նշել է. «Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել մենք ինչ ենք ասել. վարչապետը պետք է ընտրվի ԱԺ-ում, պետք […]

«Սասնա ծռեր»-ի դատը չկայացավ ցույցի պատճառով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  այսօր՝ ապրիլի 25-ին պետք է  շարունակվեր  «Սասնա ծռեր»  խմբի 10  անդամի գործով դատաքննությունը, սակայն կրկին հետաձգվեց, քանի որ Արշակունյաց պողոտան կրկին փակվել է ցուցարարների կողմից: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 […]

Արմեն Սարգսյանի հայտարարությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ. Սիրելի հայրենակիցներ, Երեկ, Ապրիլի 24-ին, մեր ողջ ժողովուրդը, համաշխարհային հանրության հետ միասին, ոգեկոչեց մեր Սուրբ նահատակների հիշատակը՝ դրսեւորելով ազգային համերաշխության եւ միասնության օրինակ: Այսօր նույնպես, առավել քան երբեւէ, մենք պետք է լինենք միասնական եւ համախումբ: Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում […]

Սահմանային լարվածություն կա.փոխգնդապետը փաստում է

«Վերջին օրերին հատկապես պետք է տաք պահել նաև սահմանի թեման: Սահմանային լուրջ լարվածություն այս պահին չկա, բայց մենք զգոն ենք ու վտանգը ակնհայտ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի N զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը: Բաբայանը հայտնեց, որ տարածաշրջանի բնակիչները նույնպես զգոն են, քանի որ նման իրավիճակներում հակառակորդը գնդակոծելու առիթը բաց չի թողնում:

Հանդիպումը չի կայանա.Կարեն Կարապետյան

Սիրելի՛ քաղաքացիներ, Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար: Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, […]

Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ. Փաշինյան

Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ։ Այդ մասին օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, Սերժ Սարգսյանն ասում էր, որ 7 տոկոս հավաքած հավաքած ուժը չի կարող հաղթել։ «Հայաստանում այժմ կատակում են, որ յոթ տոկոսն ավելին էր, քան 93 տոկոսը։ Մեր շարժումը վայելում է Հայաստանի բնակչության 90 տոկոս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի