25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ. Փաշինյան

Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ։ Այդ մասին օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանն ասում էր, որ 7 տոկոս հավաքած հավաքած ուժը չի կարող հաղթել։ «Հայաստանում այժմ կատակում են, որ յոթ տոկոսն ավելին էր, քան 93 տոկոսը։ Մեր շարժումը վայելում է Հայաստանի բնակչության 90 տոկոս աջակցությունը, սփյուռքի անվերապահ աջակցությունը։ Հանրապետական կուսակցությունից որեւէ թեկնածու չի լինելու Հայաստանի վարչապետ։ Հայաստանում հանրապետական կուսակցության իշխանությունն ավարտվել է։ Այդ կուսակցությունը վերածնելու որեւէ փորձ չի հաջողելու»,- ասել է Փաշինյանը։

Հարցին, թե կարող է ինքը լինել վարչապետ, Փաշինյանը պատասխանել է. «Եթե ժողովուրդը նման պատասխանատվություն դնի, չեմ հրաժարվի։ Կարծում եմ այդպես էլ կլինի։ Մենք պետք է երաշխավորենք ազատ ընտրություններ Հայաստանում։ Քաղաքական ճգնաժամը սկսվեց, երբ մարդիկ սկսեցին տոտալ կերպով չվստահել ընտրություններին։ Առաջին բանը, որ պիտի անենք, բարեփոխենք ընտրական օրենսգիրքը»։

Նրա խոսքով, ընտրությունները պետք է անցնեն ոչ միայն ազատ եւ արդար, այլ լինելու են քաղաքական գործողություն։

Հարցին, արդյոք որեւէ երաշխավորություն ունեցել է, որ ՀՀԿ-ն հեռանալու է իշխանությունից, նա պատասխանել է. «ՀՀԿ-ն գոյություն չունի, մնացել է նրա ուրվականը։ ՀՀԿ-ից ես որեւէ երաշխավորության կարիք չունեմ։ Մենք ունենք ավելի հզոր երաշխավորություն, ՀՀ ժողովրդի եւ սփյուռքի երաշխավորությունն է։ Չեմ տեսնում որեւէ ուժ, որ կարողանա դիմադրել Հայաստանի ժողովրդին»։

Հարցին, արդյոք հնարավոր է Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրեն, եթե նա լքի ՀՀԿ-ն, Փաշինյանը պատասխանել է. «Ոչ»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ