29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երեւանում կեղծ փողի շրջանառություն է. Panorama.am

Կոմիտասի պողոտայի խցանումը խանգարում է տաքսի նստելուն. Մեքենաները չեն պատրաստվում իրենց տեղը խցանման մեջ թողնել ու քշել մայթին մոտ: Երևի վախենաւոմ են զրկվել համարյա չշարժվող հոսքից դուրս մնալուց:

Վերջապես մի տաքսի կանգնում է մոտս՝ կին է իջնում, ես հարցական նայում եմ վարորդին, ձեռքով է անում՝ «արագ. արագ»: Նստում եմ:

– Միայն կանանց եմ որոշել տանել: Ոչ մի տղամարդ: Գլուխս ցավեց,-տարեց մարդը շատ դինամիկ է՝ թվում է ետևի նստատեղից անգամ դիմագծերն եմ տեսնում:
-Շա՞տ են խոսում:
– Շա՞տ: Մեկը նստեց, խոսեց, խոսեց, հետո… գլուխս ցավում է: Հետո ասաց՝ 50 հազարի մանր ունե՞ս: Ասացի՝ չէ՜, որտեղի՞ց: Հարցրեց՝ ինչքան ունես: Հաշվեցի՝ 11 հազար:  Հարցրեց՝ իսկ մա՞նր:  Աղջիկ ջան, ես էլ միշտ մանր պահում եմ, դա էլ տվեցի:… Մի ժամ սպասեցի, չեկավ:

«Աղջիկ ջանը» դեռ  չի հասկանում մաթեմատիկան:

-Այսինքն  իր դրամը առանց վերցնելու Ձեր ունեցած-չունեցածը տվեցի՞ք.-զարմանում եմ ես:
-Հաա,-հաստատում է վարպետը,-ասաց՝ ապրանք վերցնեմ, գամ, կարող է իրենք էլ մանր չունենան: Մի ժամ սպասեցի…: Թոշակիս կեսը գնաց:  Պատմում եմ, բայց ամաչում եմ, որ խաբվել եմ: Ու երկրորդ անգամ, է՞:  Առաջինը յոթը չէի տվել դեռ:
-Էլի՞ են խաբել:
– Նայի,-վարպետը ինձ է մեկնում մի թղթադրամ:

Ես վերցնում եմ, շուռումուռ եմ տալիս, ռուսական փող է:

– Տեսա՞ր, որ կեղծ է:  Իբրև 8 հազար տվեց, մանրը վերցրեց, ասաց՝ ավել կոպեկներն էլ քեզ, մի հաշվի: Ես էլ մտածում եմ՝ լավ, մարդը դա ուներ, դա տվեց: Մտնում եմ «չեյնջ», ասում են՝ կեղծ է, սրա հարյուր հատը երկու հազար դրամով ծախում են-շարունակում է իր «էշ, էշ» լինելու պատմությունը վարպետը:

Նոր եմ նկատում ավելորդ գրությունը:

Ես էլ եմ ամաչում: Շինարար է եղել, պատմում ու ցույց է տալիս ընթացքում, թե որ շենքերն է սարքել… Դպրոց է հանձնել, 1568 տեղանոց: Ճիշտ է, հիմա դպրոցի մի մասնաշենքն է աշխատում՝ 500 հոգու համար, բայց մարդը շինել-հանձնել է:

Ծառեր է տնկել: Ցույց է տալիս: Ճիշտ է, քաղաքապետարանի դիմաց են հիմա, բայց կարգին ծառեր են՝  երեք հատ, ջիվանի պես շարված ժամացույցի կողքը:

Ու ի՞նչ արժեր այս մարդուն խաբել: 2000/100 դրա՞մ: 1000 ռուսական ռուբլի՞:
Ի՞նչ:

Մի այլ հարց էլ քաղաքում կատակ-կեղծ ռուբլու շրջանառությունն է: Չգիտեմ՝ իրապահներին դա կհետաքրքրի, թե չէ:
Հը՞:

Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը՝ Panorama.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ