14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտ օրերս ընտրվելու է վարչապետ եւ ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը». Ռուբինյան

«Այս հեղափոխությունը կլինի հաստատված, եթե լինեն ազատ եւ արդար ընտրություններ»,-այս  մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Մերժիր Սերժին» դաշինքի անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

Նա կոչ է արել, որ մեքենաների երթեւեկությունը խնդիրներ չստեղծի, պահպանեն երթեւեկության սահմանված արագությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանն էլ նշել է , որ այն, ինչ կատարվեց ցնցող էր։ «Այսօր մերժեցինք կեղծիքն ու սուտը, թույլ տվեցինք գողանալ մեր հաղթանակը։ Հանրապետական կուսակցությունը Հայաստանում այլեւս իշխանություն չունի, այն պատկանում է արդեն ժողովրդին եւ դա անշրջելի է»,- նշել է Ռուբինյանը։

Նա նշեց, որ անհրաժեշտ է նոր վարչապետ ընտրել, ի պատասխան բազմահազար ցուցարարները սկսեցին վանկարկել «Նիկոլ, Նիկոլ»։ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտ օրերս ընտրվելու է վարչապետ եւ ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Ռուբինյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ