13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Բանակցությունները կարող են սկսվել հանրապետության նախագահի նախաձեռնությամբ. Խ. Հարությունյան

«Ստեղծված իրավիճակում հիմնական ելքը  կարծում եմ` քաղաքական բանակցություններն ու կոնսուլտացիաներն են»,- այս մասին այսօր  ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Բանակցությունների արդյունքում կգանք ընդհանուր մոտեցումների` այսինքն ինչպիսի լուծումներ գտնենք, որպեսզի այս իրավիճակից առանց մեծ կորուստների, հանրության առումով առանց տուժելու կարողանանք դուրս գալ, մեր պայմանավորվածությունները գոնե երեկ էդպիսին են, ոչ մի նախապայման, ցանկացած հարց պատրաստ ենք քննարկել: Որեւէ նախնական պահանջով մենք չենք մոտենում քաղաքական կոնսուլտացիաներին»,- ասել է Խոսրով Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝  բանակցությունները կարող են սկսվել հանրապետության նախագահի նախաձեռնությամբ. «Կարծում եմ նախագահն արդեն դիմում է առանձին քաղաքական ուժերի` հրավիրելով քաղաքական կոնսուլտացիաների»:

Խոսրով Հարությունյանը ասաց, որ Սերժ Սարգսյանը նախօրեին ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը հասկացել է, որ հանրության մի ստվար զանգված դեմ է իր վարչապետի պաշտոնում աշխատանքին, այդ իսկ պատճառով հետագա բացասական զարգացումներից խուսափելու համար նա հրաժարական է տվել:

«Ես ինքս այդ քայլը գնահատում եմ որպես շատ պատասխանատու պետական այրի, քաղաքական գործչի քայլ».-փաստեց ՀՀԿ պատգամավորը:

Խոսրով Հարությունյանը գտնում է է, որ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն ղեկավարելուց հրաժարվելը  վարչապետի պաշտոնից հրաժարվելու տրամաբանական շարունակությունն է:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ