13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Տոտալ վերահսկողություն

ԱԺ-ն կողմ քվեարկեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ: Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը և հայտարարեց, որ իրենք օրենքին դեմ են: «Որովհետև այն միջամտություն է մարդու անձնական կյանքի հարգանքի իրավունքին և այդ միջամատությունը նախատեսված չէ Սահմանդրությամբ, ավելին այն հարիր չէ ժողովրդավարական հասարակությանը,-ասաց […]

Ռեցեդիվ չկա, բայց էլի մերժում են. փաստաբանը կդիմի ՄԻԵԴ/տեսանյութ/

Ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանին կրկին մերժեցին: Արդեն 23 տարի պատիժը կրող Գրիգորյանը շարունակ «բղավում է», որ ինքը այլևս ուրիշ մարդ է և երազում է վերադառնալ տուն:   Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բողոքը:Սա ստեփանի Գրիգորյանի բազմաթիվ հայերից ևս մեկն էր:   «Չգործող ինստիտուտ է, ընդամենը թղթի վրա է նշված, եթե հիմնավորումը նայենք, ես չգիտեմ դատարանը […]

«Սասնա ծռեր»-ից Արամ Հակոբյանի կյանքը վտանգված է

Հայտարարություն Հայաստանի Հանրապետությունն այդպես էլ չի ապահովում դեռևս 2016թ. մարտ ամսից բազմաթիվ հիվանդություններով տառապող Արամ Հակոբյանի՝ պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքը՝ չնայած բազմաթիվ գանգատներին, բողոքներին, նույնիսկ ՄԻԵԴ կանոնագրքի 39-րդ կանոնով բավարարված որոշմանը: Դեռևս 07․05․2017 թ․ որոշմամբ ՄԻԵԴ-ը նախազգուշացրել է կառավարությանը, որ Արամ Հակոբյանի առողջության համար անհրաժեշտ պայմանների չապահովումը կհանգեցնի Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին […]

«Կարող է ձմեռը ձյուն գալ, կարող է նաև չգալ, նույնն էլ գների տատանումն է».սոցիոլոգ

«Հայաստանը Սահմանադրությամբ սոցիալական պետություն է, ինչը նշանակում է, որ պետությունը պարտավորություն ունի ապահովել նվազագույն սոցիալական պայմաններ քաղաքացու համար, որպեսզի նա դրսում չհայտնվի»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ադիբեկյանը նկատում է, որ թանկացումները եղանակի նման  փոփոխական են: «Կարող է ձմեռը ձյուն գալ, կարող է նաև չգալ, նույնն էլ գների տատանումն է, քանի […]

«Սասնա ծռեր»-ի անդամի վիճակը ծանր է. հրատապ օգնություն է պետք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Դատարանը գտնվում է գրավոր ապացույցների ուսումնասիրման փուլում: Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի 3 անդամների համար այսօր «Շտապ օգնության» բրիգադ հրավիրվեց: Ընդմիջումից հետո դատավոր Արթուր Օհանյանը հայտնեց , որ բժիշկները մի շարք խնդիրներ են արձանագրել նրանց մոտ, իսկ Արամ Հակոբյանի վիճակն […]

«Ցտեսություն». ցմահ դատապարտյալը «կոտրվում է»/տեսանյութ/

Այսօր`հունվարի 28-ին  վերաքննիչ քրեական դատարանը մերժեց 23 տարի պատիժը կրող  ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբերտ Ռևազյանի վերաքննիչ բողոքը։ Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ստեփան Գրիգորյանի հայցը՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու հետ կապված։ Նախորդ դատական նիստին վերաքննիչ դադարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը  հարցում էր կատարել պարզելու համար՝ Ստեփան Գրիգորյանի գործում առկա՞ […]

«Սասնա ծռեր»-ի անդամ Վարդան Գերավետյանի տան հարցը չի քննարկվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Այսօրվա դատական դատավոր Արթուր Օհանյանն անդրադարձավ նախորդ նիստում «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ ներկայացուցիչ-փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի դիմումին, որով վերջինս խնդրում էր քննարկել ամբաստանյալներից Վարդան Գերավետյանի բնակարանն արգելանքից հանելու հարցը, որպիսի կարողանան այն օտարել:  Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանն ընդգծեց, որ դատարան դիմած ՍՊԸ-ն դատավարության […]

Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ: Հիշյալ քրեական գործի շրջանակներում ևս 2 անձ  ներգրավվել է որպես մեղադրյալ կաշառք ստանալու, կաշառք տալու և ապօրինի ծառահատումներ իրականացնելու […]

Փաստաբանները անցնում են կտրուկ գործողությունների

Փաստաբաններից կազմված նախաձեռնող խումբը հրապարակել է հետևյալ հայտարարությունը՝ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության փաստաբաններս, դատապարտում ենք  ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ)՝ դատական տուգանքի վերաբերյալ դրույթները և երկու նոր օրենքների նախագծեր ներառելու, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի […]

«Սասնա ծռեր»-ի անդամներից երեքը վատացան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Դատարանը գտնվում է գրավոր ապացույցների ուսումնասիրման փուլում: Մինչ մեղադրող դատախազը ընթերցում է ապացույցների արձանագրությունները «Սասնա ծռեր»-ի անդամները զրուցում են իրար հետ: Հովհաննես Հարությունյանը քնած է, իսկ Արամ Մանուկյանը  պարբերաբար փոխում է տեղը և շփվում ընկերների հետ: Մեղադրող դատախազը արագ ընթերցում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի