26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ի անդամներից երեքը վատացան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը:

Դատարանը գտնվում է գրավոր ապացույցների ուսումնասիրման փուլում: Մինչ մեղադրող դատախազը ընթերցում է ապացույցների արձանագրությունները «Սասնա ծռեր»-ի անդամները զրուցում են իրար հետ: Հովհաննես Հարությունյանը քնած է, իսկ Արամ Մանուկյանը  պարբերաբար փոխում է տեղը և շփվում ընկերների հետ:

Մեղադրող դատախազը արագ ընթերցում է ու դահլիճում նստածները չեն հասկանում, թե ինչ է կարդում:

Դատավորը հայտարարեց, որ Արամ Հակոբյանի. Արամ մանուկյանի և Թորոս Թորոսյանի համար  համար «Շտապ օգնության» բրիգադ է հրավիրվել:

Արամ Հակոբյանը վատ է զգում, սակայն նիստը կընդմիջվի, երբ «Շտապ օգնության» բրիգադը տեղ հասնի:

 Նշենք, որ այս գործով անցնում են 11 ամբաստանյալ` Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորգ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ