06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ցտեսություն». ցմահ դատապարտյալը «կոտրվում է»/տեսանյութ/

Այսօր`հունվարի 28-ին  վերաքննիչ քրեական դատարանը մերժեց 23 տարի պատիժը կրող  ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբերտ Ռևազյանի վերաքննիչ բողոքը։

Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ստեփան Գրիգորյանի հայցը՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու հետ կապված։

Նախորդ դատական նիստին վերաքննիչ դադարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը  հարցում էր կատարել պարզելու համար՝ Ստեփան Գրիգորյանի գործում առկա՞ է ռեցիդիվ, թե ոչ։ Դատավորը հայտարարեց, որ ստացել է բացասական պատասխան` Ստեփան Գրիգորյանի գործում ռեցեդիվ չկա:

Ստեփան Գրիգորյանը որոշումը ցավով լսեց: դահլիճից դուրս գալուց նայեց դահլիճի կողմը և ասաց.«Ցտեսություն»:

Նախորդ դատական նիստում ցմահ դատապարտյալը ասել էր. «Ես մարդ չեմ սպանել, ես սպանությանն եմ ներկա եղել: Երիտասարդ Ստեփանին մահապատժի են դատապարտել ու նա վաղուց մահացել է: Ձեր առաջ 54 տարեկան տղամարդ է կանգնած, որի միակ երազանքը ընտանիքի կողքին ապրելն է: Ես կյանքովս եմ պատասխան տվել գործածս հանցանքի համար: Փաստորեն ամեն տարի պիտի հիմնարկը ներկայացնի` դուք գաք ու անցյալս կարդաք : Ամեն անգամ մերժեք ու  այսպես ինչքա՞ն .24-25-26-27-28 տարի  և վերջում  ինձ ինֆարկտ կխփի: Մեռնելուց հետո կասեք` մեղք էր մարդը»:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար:   2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար:

Մանրամասները և տեսանյութը քիչ անց:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ