Ռեցեդիվ չկա, բայց էլի մերժում են. փաստաբանը կդիմի ՄԻԵԴ/տեսանյութ/
Ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանին կրկին մերժեցին: Արդեն 23 տարի պատիժը կրող Գրիգորյանը շարունակ «բղավում է», որ ինքը այլևս ուրիշ մարդ է և երազում է վերադառնալ տուն:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բողոքը:Սա ստեփանի Գրիգորյանի բազմաթիվ հայերից ևս մեկն էր:
«Չգործող ինստիտուտ է, ընդամենը թղթի վրա է նշված, եթե հիմնավորումը նայենք, ես չգիտեմ դատարանը ինչով է հիմնավորելու որոշումը: Ասենք, կարող է նշել, որ 20 տարվա ընթացքում երկու տույժ է ունեցել, դա պատճառ չէ: Ձեւական բնույթ է կրում տույժի առկայությունները»,- լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը:
Անկախ հանձնաժողովը մերժել էր ցմահ դատապարտյալին, որպես հիմք ընդունելով այն, որ առկա է ռեցեդիվի հանգամանք: Առաջին ատյանի դատարանն էլ անփոփոխ էր թողել հանձնաժողովի որոշումը: Նախորդ դատական նիստին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը հետաձգել էր նիստը՝ պարզելու ՝ ռեցեդիվի հանգամանք առկա է, թե՝ ոչ:Պարզվեց ռեցեդիվի հանգամանք չկա, սակայն դատարանը կրկին մերժեց ցմահ դատապարտյալին:
Փաստաբանը նշեց, որ վճռաբեկ դատարանից մերժում ստանալու դեմքում դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Մանրամասները` տեսանյութում: