13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Լավությո՞ւն, թե 10 ամյա աղջկա առևանգում. մանրամասներ Եղվարդի արտակարգ դեպքից

Փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վարսենիկ Ա.-ն Ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել է, որ համաքաղաքացի, 44-ամյա Մարինե Ա.-ն նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում իր աղջկան՝ 10-ամյա Ա. Ա.-ին խաբեությամբ՝ խանութ գնալու պատրվակով տարել է իր տուն, որտեղ մի քանի ժամ ապօրինի պահում է երեխային: Եղվարդ […]

Արա լեռը բարձրանալիս տուժած Էդգար Նավասարդյանը բարդ վիրահատության է ենթարկվել

Հունվարի 28-ին Արա լեռը բարձրանալիս տուժած  38-ամյա Էդգար Նավասարդյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ բժշկական կենտրոնից: Արդեն հայտնել էինք, որ  Էդգար Նավասարդյանը  տարբեր ծանր վնասվածքներ էր ստացել՝ կոնքի կոտրվածք եւ ստորին վերջույթների (ազդոսկրերի) բազմաթիվ ջարդվածքներ: Նա սկզբում  վիահատել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում: Արշավախմբի անդամներից` 22-ամյա Հրաչյա Հարությունյանը ևս վիրահատվել է «Իզմիրլյան» […]

Այդ ժամանակ էլ կգա Ալիևի դինաստիայի վախճանը. Կոռնիձորի Արո

«Ընտրություններից առաջ Ալիևը հերթական ժեստը կանի` ուշադրությունը շեղելով Արցախյան հիմնահարցին, նորից կրակոցներ կհնչեն: Ալիևը կփորձի գահ բարձրացնել կնոջը` Մեհրիբանին ու միայն դրանից հետո կգա նրա վախճանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Հրամանատարը լայնամաշտաբ գործոությունների հավանականությունը բացառում է: «Պատերազմի սպասելը անհեթեթություն է, քանի որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի,և՛ Արցախի պայմաններում […]

Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ …/տեսանյութ/

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ 1915 թվականից՝ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի տարուց Հայաստանի բոլոր բնակավայրերում, Երեւանի բոլոր վարչական շրջաններում, Արցախի բոլոր տարածքներում եւ Սփյուռքում կանգնեցվում են Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները։ Սա ապացույց է, որ ար հայի հավատքը, հայ մշակույթը, հայի արարչաստեղծ ոգին անմահ են։ Այսօր հերթական խաչքարի […]

«Եթե ուզում եք դատել` կդատեք». Բաբայանը անկեծացավ/տեսանյութ/

Վերաքննիչ քրեական  դատարանում այսօր՝ փետրվարի 2-ին շարունակվում է  Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Ավելի վաղ նրա շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը նշել էր, որ Վերաքննիչ բողոքով պահանջել է Սամվել Բաբայանին արդարացնել երկու մեղադրանքներով էլ եւ կայացնել արդարացման դատավճիռ: […]

Վարուժան Ավետիսյանը դատարանում լարված իրավիճակ ստեղծեց. Սեֆիլյանի գործ

 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում այսօր շարունակվող «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատաքննության ժամանակ պետք է հարցաքննվեր   «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: Նա հրաժարվեց կանգնել ամբիոնի մոտ հարցերին պատասխանելիս, բացի այդ հրաժարվեց նաեւ ոտքի կագնել դատարանի հետ խոսելիս: «Ես այստեղ դատարան չեմ տեսնում` ռեժիմի գործիք է, ես պատրաստ եմ պատասխանել […]

«Չարչարում էին, մատերս էին կոտրում, եղունգներս՝ քաշում…».Ապարանցի Պավլիկը մանրամասնեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների»  գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ այսօրվա նիստում ցուցմունք տալու համար բերվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը: Գործով պաշտպան Տիգրան Եգորյանը Մանուկյանին հարցրեց, թե 2015թ. եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում արդյոք իրենց ծավալած գործողությունները նպատակ են ունեցե՞լ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցիչներին զենքի […]

Ես հանցագործ չեմ ու չեմ պաշտպանվում. Սամվել Բաբայանը հայտարարեց

Վերաքննիչ քրեական  դատարանում այսօր՝ փետրվարի 2-ին շարունակվում է  Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Ավելի վաղ նրա շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը նշել էր, որ Վերաքննիչ բողոքով պահանջել է Սամվել Բաբայանին արդարացնել երկու մեղադրանքներով էլ եւ կայացնել արդարացման դատավճիռ: […]

Պավլիկ Մանուկյանը գրկախառնվեց Սեֆիլյանի հետ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Այսօրվա նիստում  ցուցմունք կտա  «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը։ Նիստին ներկա չէին սույն գործով ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գեւորգ Սաֆարյանը, քանի որ նրանք նախորդ դատական նիստին հեռացվել էին դահլիճից, սակայն այսօր նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը, եւ […]

Փաստաբանների պալատում խորհրդավոր գաղտնապահություն է. Ահազանգ /տեսանյութ/

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը հայտնում է , որ երեկ  ՀՀ ՓՊ խորհուրդը քննել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցված կարգապահական գործը: « Ա. Պապիկյանը միջնորդել է՝ թույլատրել տեսանկարահանել նիստը, ինչը մերժվել է խորհրդի կողմից այն պատճառաբանությամբ, թե մյուս՝ դիմող կողմը նման համաձայնության մասին չի հայտնել: Դիմողը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի