28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վարուժան Ավետիսյանը դատարանում լարված իրավիճակ ստեղծեց. Սեֆիլյանի գործ

 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում այսօր շարունակվող «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատաքննության ժամանակ պետք է հարցաքննվեր   «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: Նա հրաժարվեց կանգնել ամբիոնի մոտ հարցերին պատասխանելիս, բացի այդ հրաժարվեց նաեւ ոտքի կագնել դատարանի հետ խոսելիս:

«Ես այստեղ դատարան չեմ տեսնում` ռեժիմի գործիք է, ես պատրաստ եմ պատասխանել պաշտպանների հարցերին»,-հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:

Վարուժան Ավետիսյանի շահերի պաշպան Մուշեղ Շուշանյանն էլ ասաց, որ իր պաշտպանյալը պատրաստ է ցուցմունք տալ, եւ եթե նա հրաժարվում է մոտենալ ամբիոնին, ապա դա իր իրավունքն է:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը  հայտարարեց, որ եթե Վարուժան Ավետիսյանը իր վարքագծով հրաժարվում է հարցաքննությունից, հետեւաբար, դատարանը ստիպված է լինելու դատավարական միջոցներ կիրառել:

Դատավորը նկատեց, որ  Վարուժան Ավետիսյանը չի մոտենալու ամբիոնին, ապա պետք է կանգնած ցուցմունք տա: Ի պատասխան Ավետիսյանը նշեց. «Ես արդեն ասացի, որ Հայաստանում դատարան չկա, դա ռեժիմի գործիքն է: Պատրաստ եմ պատասխանել պաշտպանների հարցերին՝ սակայն նստած: Ես պարտավոր եմ լինել ՀՀ քաղաքացի, որպես ՀՀ քաղաքացի ես զինված ապստամբություն եմ իրականցրել ազգադավ եւ ոճրագործ ռեժիմի դեմ եւ առիթից օգտվելով՝ կոչ եմ անում ժողովրդին՝ նորից դիմել զինված ապստամբության եւ ազատագրվել գաղութային այս կախյալությունից եւ որպես ՀՀ քաղաքացի, ես լիիրավ կերպով իրականցում եմ իմ իրավունքը»,-նշեց Ավետիսյանը:

Դատարվոր Տաթևիկ Գրիգորյանը  որոշեց Ավետիսյանին հեռացնել նիստերի դահլիճից` նրա հարցաքննությունն համարելով ավարտված: 

Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց գործով նոր վկաներ դատարան հրավիրելու համար:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ