Արա լեռը բարձրանալիս տուժած Էդգար Նավասարդյանը բարդ վիրահատության է ենթարկվել
Հունվարի 28-ին Արա լեռը բարձրանալիս տուժած 38-ամյա Էդգար Նավասարդյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ բժշկական կենտրոնից:
Արդեն հայտնել էինք, որ Էդգար Նավասարդյանը տարբեր ծանր վնասվածքներ էր ստացել՝ կոնքի կոտրվածք եւ ստորին վերջույթների (ազդոսկրերի) բազմաթիվ ջարդվածքներ: Նա սկզբում վիահատել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Արշավախմբի անդամներից` 22-ամյա Հրաչյա Հարությունյանը ևս վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
Էդգար Նավասարդյանիվիրահատությունը բավականին բարդ է եղել: Բժիշկներից պահանջվել է 4 ժամ, որպեսզի մետաղական ինտրամեդուլյար ձողերով վնասված ոսկորները հավաքեն
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Արա լեռը բարձրանալիս 18 հոգանոց խումբը ձնաբքի մեջ էր ընկել: Արշավախմբի անդամներից մեկը՝ Նաիրի Սիմոնյանը, մահացել է, 22-ամյա Հրաչյա Հարությունյանն ու 38-ամյա Էդգար Նավասարդյանը մի շարք վնասվածքներ են ստացել: