Կարգադրիչները «սրիկա» են անվանել քաղաքացուն. լարված իրավիճակ «Սասնա ծռերի» դատին/տեսանյութ/
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործով նիստը ընթանում է լարված մթնոլորտում: «Սասնա ծռերի» աջակից Ստելլա Աղաջանյանը շարունակ բարձրաձայն արտահայտություններ էր անում ու կարգադրիչներից մեկը նրան` «սրիկա» անվանեց, որից հետո Աղաջանյանը դուրս եկավ ափերից և սկսեց գոռգոռալ: Դատական կարգադրիչները նրան ստիպողաբար հանեցին նիստերի դահլիճից: Ստելա Աղաջանյանի վերարկուն ու պայուսակը մնաց դահլիճում: […]





































