06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Պավլիկ Մանուկյանը գրկախառնվեց Սեֆիլյանի հետ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Այսօրվա նիստում  ցուցմունք կտա  «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը։ Նիստին ներկա չէին սույն գործով ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գեւորգ Սաֆարյանը, քանի որ նրանք նախորդ դատական նիստին հեռացվել էին դահլիճից, սակայն այսօր նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը, եւ ամբաստանյալները վերադարձան նիստերի դահլիճ։

Նիստերի դահլիճ մտնելուն պես Սեֆիլյանը եւ Մանուկյանը փորձեցին մոտենալ իրար, սակայն ոստիկանները խոչընդոտեցին։ Նախագահող դատավորը թույլ տվեց, որպեսզի նրանք ողջագուրվեն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ