16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Մեղադրանք՝գիշերային ակումբի սեփականատիրոջը՝ պարուհիների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանում գործող գիշերային ակումբներից մեկում սեփականատերը նպաստում է պարուհիների կողմից պոռնկությամբ զբաղվելուն։ Փետրվարի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել պոռնկությամբ […]

Հայաստանը ձախողեց Բելառուսից Ադրբեջան զինտենիկայի մատակարարումը․ ադրբեջանական զլմ-ներ

Բելառուսից ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը հայտարարել է, որ Ադրբեջանը Բելառուսից ռազմական տեխնիկա գնորդներից խոշորագույններից մեկն է, գրում է ադրբեջանական minval.az-ը։ «Ադրբեջանը մե խոշորագույն հաճախորդներից է։ Մենք ցանկանում էինք «Պոլոնեզներ» վաճառել Ադրբեջանին, սակայն Հայաստանը դրան դեմ էր, իսկ Հայաստանը մեր գործընկերն է ՀԱՊԿ-ում։ Այդ պատճառով այդ գործարքը այդպես էլ չկայացավ»,- ասել է Ալեսինը։      

«Դարիկնոցից» բերման են ենթարկվել մերկապարուհիներ՝ իրենց «կլիենտներով».հատուկ օպերացիա

Այսօր՝ փետրվարի 4-ին, գիշերը, ժամը 01։30-ի սահմաններում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի), Ոստիկանության Էրեբունու բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները (բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի) գլխավորությամբ […]

«Օդից փող» հեռուստախաղի հեղինակները կպատժվե՞ն.մանրամասներ

«Հ2» հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Նշենք, որ հեռուստահաղորդման դեմ հաղորդում է ներկայացրել «Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Եփրեմյանը հաղորդում է ներկայացրել հեռուստահաղորդման դեմ: Հիմք ընդունելով հաղորդումը ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, հետո  գործն ուղարկվել է Քննչական կոմիտե, այժմ նախաքննության փուլում […]

Մոսկվան կաթվածահար է եղել /ֆոտո, տեսանյութ/

Մոսկվայում տեղումների քանակի ռեկորդ է սահմանվել։ Քաղաքը կաթվածահար վիճակում է, հետաձգվել ու չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ, կիլոմետրերով խցանումներ են ճանապարհներին, դժվար են տեղաշարժվում նաեւ հետիոտները։ Նման քանակի ձյան տեղումներ Մոսկվայում եղել էին նաեւ 1957 թվականին, սակայն այս անգամ այդ ռեկորդը կարծես գերազանցվում է։ Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ տեղումները դեռ այսօր ու վաղը կշարունակվեն։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Թալանում են բյուջեն. բաց նամակ

Հարգելի հայրենակիցներ, ես իմ նախորդ բաց նամակով հայտնել էի Մեղրաձորի համայքնի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանի կատարած բազում հանցանքների մասին, որը տեղ գտավ մի շարք լրատվամիջոցներում: Նախորդ նամակում գրել էի, որ Մեղրաձոր համայնքի ղեկավարը կատարել է բազում չարաշահումներ, որոնց հետևանքով ապօրինի հարստացել է, սակայն իրավապահները շարունակում են լռել: Հիմա անդրադառնում եմ կոնկրետ մի հանցագործության մասին, որի փաստերն […]

Սերժ Սարգսյանի սցենարը մեկնարկել է 2013-ին

«Ես չեմ կարծում, որ սփյուռքի հետ կապված ինչ-որ նշանակություն ունենալու է նոր նախագահը, քանի որ  արտաքին քաղաքականության հետ կապված մեծ լիազորություններ նախագահը չունի, ինչը Սահմանադրությունից է գալիս»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց քաղաքագետ Արմեն  Գրիգորյանը` ի պատասխան հարցին, թե ինչու է նախագահի թեկնածուի համար նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շեշտվում սփյուռքի կողմից ընդունելի լինելը: Քաղաքագետն ընդգծեց, որ 4-րդ […]

Լավությո՞ւն, թե 10 ամյա աղջկա առևանգում. մանրամասներ Եղվարդի արտակարգ դեպքից

Փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վարսենիկ Ա.-ն Ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել է, որ համաքաղաքացի, 44-ամյա Մարինե Ա.-ն նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում իր աղջկան՝ 10-ամյա Ա. Ա.-ին խաբեությամբ՝ խանութ գնալու պատրվակով տարել է իր տուն, որտեղ մի քանի ժամ ապօրինի պահում է երեխային: Եղվարդ […]

Արա լեռը բարձրանալիս տուժած Էդգար Նավասարդյանը բարդ վիրահատության է ենթարկվել

Հունվարի 28-ին Արա լեռը բարձրանալիս տուժած  38-ամյա Էդգար Նավասարդյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ բժշկական կենտրոնից: Արդեն հայտնել էինք, որ  Էդգար Նավասարդյանը  տարբեր ծանր վնասվածքներ էր ստացել՝ կոնքի կոտրվածք եւ ստորին վերջույթների (ազդոսկրերի) բազմաթիվ ջարդվածքներ: Նա սկզբում  վիահատել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում: Արշավախմբի անդամներից` 22-ամյա Հրաչյա Հարությունյանը ևս վիրահատվել է «Իզմիրլյան» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի