13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

«Դատախազները հայհոյում ու չեն պատժվում, իսկ փաստաբաններին փորձում են նսեմացնել»

«Այդ 100 հազար դրամների կիրառումը և երաշխիք չտալը պատժիչ գործիք է դառնալու որոշ դատավորներիձեռքին: Այդպիսով փորձելու  են լռեցնել փաստաբաններին:Այսինքն՝ փաստաբանը կարող է առարկել դատավորի գործողությունների դեմ ու դատավորը դա վիրավորանք համարի և փաստաբանին տուգանի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով փաստաբանների պայքարին՝ ընդդեմ դատավարական օրենսգրքում արվելիք փոփոխությունների, ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը: Ղարագյոզյանի խոսքով՝ […]

Փաստաբանները ցանկանում են միտինգ անել. /տեսանյութ/

«Այս հարցը լավ էլ քաղաքական հարց է և պետք է պայքարենք բոլոր միջոցներով»,-այսօր՝ փետրվարի 9-ին Փաստաբանների պալատում հրավիրված քննարկման ժամանակ նշեց փաստաբան Արսեն Մկրտչյանը: Արդեն հայտնել ենք, որ ՓՊ խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը երթ  կազմակերպելու առաջարկ էր արել: «Կոնկրետ ես դեմ եմ երթ հասկացողությանը, բայց շատ կողմ եմ միտինգին:Երթի ժամանակ մասնակիցների թիվը քչանում է: Շատի […]

Պետք է դիմենք ՀՀ նախագահին. Արա Զոհրաբյանը հաջորդ քայլերից/տեսանյութ/

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ՓՊ խորհրդի անդամներ հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Արա Զոհրաբյանը: «Բոլոր դեպքերում խնդրի մասին իրենք իրազեկվեցին:Այսօր Աժ-ում քննարկվելու է քաղաքացիական դատավարության օրենսգիրքը»,-նշեց ՓՊ նախագահը: Արա Զոհրաբյանը նկատում է, որ գուցե ստեղծված աղմուկից հետո ԱԺ-ն նախագծերից հանած լինի աղմկահարույց դրույթները, քանի որ այսօրվա […]

Խթանում ենք նորեկներին դեպի ԱՀ զինված ուժեր.նախարար/տեսանյութ/

«Միայն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկից ազատելու տրամաբանությունն այն է, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում անձն, իր կամքից անկախ, զրկվում է գույքն օգտագործելու կամ դրանից օգտվելու հնարավորությունից, այնպես էլ առհասարակ եկամուտներ ստանալու հնարավորությունից»,-այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը անդրադառձավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագծին, […]

Ադրբեջանում ընտրությունները կարևոր չեն .Շավարշ Քոչարյան /տեսանյութ/

«Ընդհանուր առմամբ մեկ բան կարող ենք ասել, որ համանախագահների կողմից տարվող ընդհանուր գիծը մնում է անփոփոխ, այսինքն՝ բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, ինչի համար էլ պետք է համապատասխան համաձայնություններ կյանքի կոչել: Այս պահին փոքր քայլ կարող ենք արձանագրել ՝ հակառակորդի համաձայնությունը՝ մոնիթորինգային մշտադիտարկման խմբի թվաքանակի ավելացման հարցում»,-այսօր՝ փետրվարի 8-ին Կառավարության նիստից հետո […]

Վաճառել կամ նվիրել չօգտագործվող գույքը. վարչապետ

Վարրապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց, որ Պետական գույքի կառավարման վարչությունն արձանագրել է, որ պետական մարմիններին, ՊՈԱԿ-ներին եւ մյուս կազմակերպություններին ամրագրված գույքը փաստացիորեն չի օգտագործվում կամ օգտագործվում է ոչ արդյունավետ կերպով եւ մասնակիորեն։   Վարչապետը  նշեց, որ այս գույքի պահման եւ սպասարկման ծախսերը իրականացվում են պետական բյուջեի հաշվին։ «Այդ պատճառով անհրաժեշտ է գործածել այդ գույքը […]

Եկեք մեր փամփուշտները չկրակենք մինչև վերջ. ՓՊ-ում թեժ իրավիճակ է/տեսանյութ/

Փաստաբանների պալատում հրավիրված քննարկման ժամանակ ՓՊ խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը առաջարկեց երթ կազմակերպել: Փաստաբանը նշեց, որ կարելի է դա անել հենց Ազգային ժողովի մոտ: Առաջարկին միացան նաև այլ փաստաբաններ: «Փչացնելու են մեզ,կարծում եմ չարժի երթ կազմակերպել, քանի որ մեր բողոքի տարբերակները դեռ սպառված չեն:Եկեք մեր փամփուշտները չկրակենք մինչև վերջ: Մենք փաստաբաններս տարբերվում ենք  նրանով, որ […]

ՀՀ մարզերի և համայնքների խորհրդանիշները պետք է փոխվեն

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերվում է  ՀՀ մարզերը և համայնքների խորհրդանիշներին: «Գործող օրենսդրությամբ սահմանված չէ նման խորհրդանշանների մշակման ընդհանուր միասնական պահանջներ, որոնց արդյունքում խորհրդանիշներն իրենց կառուցվածքով ու կարգավիճակով կհամապատասխանեն գործնականում ձևավորված և ընդունված կանոններին: Ներկայումս դրանք ամբողջությամբ թողնված են մարզպետարանի, իսկ համայնքների դեպքում՝ ավագանու հայեցողությանը»,-ասաց նա: Վարչապետը մշակույթի նախարարին ու մարզպետներին […]

Շատ լուրջ է

Կառավարության այսօրվա նիստը ՀՀ  վարչապետ Կարանե Կարապետյանը սկսեց ավանդական հանձնարարականներով: Վարչապետը  անդրադարձավ ոռոգելի և չօգտագործված հողատարածքների խնդրին՝ նշելով, որ միայն Արարատյան դաշտավայրում կա 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք, որոնք հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդությունը նման հողերի արդյունավետ օգտագործման համար լիրաժեք օրենսդրական դաշտ չի ապահովում.  «Հաշվի առնելով վերագրյալը հանձնարարում եմ ՏԿԶ […]

Խմբագրին և նրա երեխային սպառնացող Հայկը ՊՆ սպա է, դիպուկահար

Օրեր առաջ «Մեդիալաբ» կայքի տնօրեն եւ գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի եւ նրա երեխայի հասցեին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքներ էին հնչել: Ինչի կապակցությամբ Մարիաննա Գրիգորյանը դիմել էր ոստիկանությանը: Նշենք, որ Հայկ Բերման Օհանյան անունով գրանցված օգտատերը հրապարակած՝ ՊՆ-ին առնչվող ծաղրանկարի տակ հետեւյալ գրառումն էր թողել. «Ձեզ չի՞ թվում, որ չափն անցել եք: Նայեք էն ֆրանսիական բանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի