26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանում ընտրությունները կարևոր չեն .Շավարշ Քոչարյան /տեսանյութ/

«Ընդհանուր առմամբ մեկ բան կարող ենք ասել, որ համանախագահների կողմից տարվող ընդհանուր գիծը մնում է անփոփոխ, այսինքն՝ բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, ինչի համար էլ պետք է համապատասխան համաձայնություններ կյանքի կոչել: Այս պահին փոքր քայլ կարող ենք արձանագրել ՝ հակառակորդի համաձայնությունը՝ մոնիթորինգային մշտադիտարկման խմբի թվաքանակի ավելացման հարցում»,-այսօր՝ փետրվարի 8-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Քոչարյանն  անդրադարձավ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին և նշեց, որ քննարկումներից հետո կլինի հայտարարություն, որից հետո կարող են տալ մեկնաբանություններ:

«Հայտարարություններ հնչելուց հետո համեմատե՛ք՝ ինչ են ասել համանախագահները, ինչ է ասել Հայաստանը, և ինչ է ասել Ադրբեջանը»,-ընդգծեց փոխնախարարը:

 Անդրադառնալով Ալիևի որոշմանը, ըստ որի՝ Ադրբեջանում ընտրությունները հոկտեմբերի փոխարեն կկայանան ապրիլին, Շավարշ Քոչարյանը նախ նշեց, որ չի  կարծում, թե Ադրբեջանն այն երկիրն է, որի համար կարևոր են ընտրությունները, քանի որ արդյունքը  միշտ կանխորոշված է:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ