15 Մարտի, Saturday, 2025
KFC

Պետք է դիմենք ՀՀ նախագահին. Արա Զոհրաբյանը հաջորդ քայլերից/տեսանյութ/

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ՓՊ խորհրդի անդամներ հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Արա Զոհրաբյանը:

«Բոլոր դեպքերում խնդրի մասին իրենք իրազեկվեցին:Այսօր Աժ-ում քննարկվելու է քաղաքացիական դատավարության օրենսգիրքը»,-նշեց ՓՊ նախագահը:

Արա Զոհրաբյանը նկատում է, որ գուցե ստեղծված աղմուկից հետո ԱԺ-ն նախագծերից հանած լինի աղմկահարույց դրույթները, քանի որ այսօրվա քննարկման ժամանակ դրանք փաթեթում ներառված չեն լինելու:

Արա Զոհրաբյանը հայտնեց, որ ինքը դիմել է ԱԺ նախագահին և այսօրվա քննարկման ժամանակ ելույթի իրավունք խնդրել:

«Եթե ԱԺ-ն այսօր ընդունի ներկայացված փաթեթը, ապա մենք կկանգնենք փաստի առաջ: Մենք պետք է քննարկենք մեր հաջորդ քայլերը: Կարծում եմ պետք է դիմենք ՀՀ նախագահին, որ թույլ չտա ընդունվեն այդ օրենքները»,-մանրամասնեց Արա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ