12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Դատախազները հայհոյում ու չեն պատժվում, իսկ փաստաբաններին փորձում են նսեմացնել»

«Այդ 100 հազար դրամների կիրառումը և երաշխիք չտալը պատժիչ գործիք է դառնալու որոշ դատավորներիձեռքին: Այդպիսով փորձելու  են լռեցնել փաստաբաններին:Այսինքն՝ փաստաբանը կարող է առարկել դատավորի գործողությունների դեմ ու դատավորը դա վիրավորանք համարի և փաստաբանին տուգանի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով փաստաբանների պայքարին՝ ընդդեմ դատավարական օրենսգրքում արվելիք փոփոխությունների, ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Ղարագյոզյանի խոսքով՝ անգամ երեք բառ ասած փաստաբանին դատավորը կարող է տուգանել:Փաստաբանը գտնում է, որ այս տարբերակով կնսեմացվի փաստաբանի անկախությունը:

«Առաջին անգամ տուգանվելուց հետո փաստաբանը հնարավոր է երկրորդ անգամ դատարան գա ձևական կողմը պահելու համար:Նա կկաշկանդվի և չի կարողանա լիարժեք պաշտպանել իր պաշտպանյալի իրավունքները: Սա այն դեպքում, երբ կան բազմաթիվ դատավորներ, ովքեր օրենքի տառը չեն պահպանում ու անհարկի արտահայտություններ են թույլ տալիս դատավարության մասնակիցների նկատմամբ: Հասկանում եք, որ համարձակ պաշտպանը կարող է տարվա մեջ բազմաթիվ անգամ 100 հազարով տուգանվի ու սա լուրջ հարվածի տակ է դնում նրա ֆինանսական կայունությանը»,-մանրամասնեց Արա Ղարագյոզյանը:

Ղարագյոզյանը նկատում է, որ այս օրենքը վտանգի տակ է դնում նաև հասարակական շահը:

«Ես ներգրաված եմ «Սասնա ծռեր» դատավարական պրոցեսում: Նրանց դատը հետաձգվեց պաշտպանների բացակայության պատճառով:Սակայն այս քայլին մենք գնացել ենք հենց նրանց իրավունքները լիարժեքորեն պաշտպանելու համար: Եթե մենք այսօր մեր իրավունքները չպաշտպանենք, ապա ոնց պետք է պաշտպանենք ապօրինի կալանավորվածի կամ քրեական հետապնդման մեջ գտնվող անձի պաշտպանությունը:Մենք հասարակության ներկայացուցիչների համար ենք գնում նաև այս քայլին: ԱԺ պատգամավորները, որ կոճակը սեղմեցին ու ընդունեցին այդ օրենքը, թող չբացառեն, որ մի օր էլ իրենք կհայտնվեն խնդրի առաջ և փաստաբանի կարիք կունենան»,-նշեց փաստաբանը:

Արա Ղարագյոզյանը կոչ է անում փաստաբանական համայնքին՝ միասնական լինել և համախմբված, որպիսի կարողանան ընդվզել իրենց նկատմամբ իրականացվող ապօրինությունների դեմ:

«Հույս ունենք, որ Ազգային ժողովը չի քվեարկի և այդ անօրինական նախագիծը կմնա թղթի վրա: Եթե անցկացնեն այդ փաթեթը, ապա պետք է փողոց դուրս գանք և փորձենք մեր ձայնը լսելի դարձնել նաև փողոցային պայքարի միջոցով»,-ընդգծեց Արա Ղարագյոզյանը:

Ղարագյոզյանը հիշեցրեց, որ «Սասնա ծռեր»- դատավարության ժամանակ մեղադրող դատախազները բազմաթիվ անգամ անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել, բայց ոչ մի անգամ կարգապահական վարույթ չի հարոցվել: Ղարագյոզյանի խոսքով Հայաստանում անկախ դատարաններ չկան.« Դատարանները կաշկանդված են և հարկավոր է նախ դատարանների անկախության հարցը լուծել և նոր անցնել 100 հազար դրամ տուգանքներին»,-եզրափակեց Արա Ղարագյոզյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ