16 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Եկեք մեր փամփուշտները չկրակենք մինչև վերջ. ՓՊ-ում թեժ իրավիճակ է/տեսանյութ/

Փաստաբանների պալատում հրավիրված քննարկման ժամանակ ՓՊ խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը առաջարկեց երթ կազմակերպել: Փաստաբանը նշեց, որ կարելի է դա անել հենց Ազգային ժողովի մոտ:

Առաջարկին միացան նաև այլ փաստաբաններ:

«Փչացնելու են մեզ,կարծում եմ չարժի երթ կազմակերպել, քանի որ մեր բողոքի տարբերակները դեռ սպառված չեն:Եկեք մեր փամփուշտները չկրակենք մինչև վերջ: Մենք փաստաբաններս տարբերվում ենք  նրանով, որ մինչև վերջ չենք բացահայտում մեր մարտավարությունը: Ի վերջո ոչ մի դատ չի կայանում ու մարզերից արդեն արձագանքներ կան, որ շատ անհամարժեք իրավիճակ է ստեղծվել»,-արձագանքեց  ՓՊ խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը:

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ եթե գա այդ ժամանակը երթ էլ կկազմակերպեն, սակայն դեռ պահը չի հասունացել:

Նշենք, որ փաստաբանները երեկվանից գործադուլ են հայտարարել: Նրանք պայքարում են դատավարական օրենսգրքի նոր դրույթի դեմ:

Նշենք, որ ըստ առաջարկվող դրույքի՝ դատավորներին հնարավորություն է տրվելու փաստաբաններին նկատողություն անել, դուրս հրավիրել նիտերի դահլիճից, նաև տուգանել 100 հազար դրամի չափով:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ