23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Մեկ անգամ ևս …

«Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու և մի քանի ոստիկանի վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված, Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն վերաքննիչ բողոք են ներկայացրել: «Մենք ոչ թե բողոքարկում ենք, որ պատիժը մեղմացնեն, այլ սա որդուս հերթական ակցիան է լինելու, նա […]

Ի՞նչ որոշվեց «Այո»-ի շտաբի առաջին նիստում

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվել է  Սահմանադրական հանրաքվեի կենտրոնական շտաբի առաջին նիստը,որը  վարում էր շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստից հետո ՀՀԿ անդամները  նշեցին, որ քննարկվել են կազմակերպչական հարցեր: Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը  հայտարարեց, որ բացարձակ ասելիք չունի: ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը միայն ասաց, որ ընդհանուր կազմակերպչական հարցեր են քննարկել: ՀՀԿ գրասենյակից վերջում դուրս եկավ վարչապետ […]

Այս տարի նախատեսված 4 տոկոս տնտեսական աճը կառավարությունը կապահովի.տնտեսագետ/վիդեո/

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին   տնտեսագետ, ԵՊՏՀ դասախոս Սուրեն Պարսյանը, անդրադառնալով տնտեսական աճի վրա ազդող գործոններին, ասաց, որ տնտեսական աճի վրա ազդող հիմնական ոլորտները միշտ եղել են շինարարությունը, հանքարդյունաբերությունը, որոնք այս տարի պասիվ ցուցանիշներ գրանցեցին, իսկ առևտրի ոլորտի ցուցանիշների նվազումը նա պայմանավորեց տրանսֆերտների նվազմամբ: Այս ամենից զատ տնտեսագետը գտնում է, որ այս […]

Նոր Սահմանադրությամբ այս դեպքերում արգելվում է ամուսնանալ

Henaran.am-ը երեկ անդրադարձել էր, թե ինչպես է ամուսնանալու իրավունքն ամրագրված գործող Սահմանադրության մեջ և Սահմանադրության փոփոխությունների փաթեթում : Նշել էինք, որ նախագիծը դնում է որոշ սահմանափակումներ, որոնք գործող Սահմանադրության մեջ չկան: Խոսքը գնում է հոդված 34-ի 3 կետին, որի համաձայն` ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի պաշտպանության նպատակով: Henaran.am-ը պարզել է այն […]

Ինչի՞ պիտի նման քայլի գնար

«Ես տեղյակ չեմ, թե  ինչ է կատարվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի վերջին պարտություններին: Նա նշեց, որ այդ խնդրի շուրջ քննարկումներ են ընթանում, որի արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը: Լրագրողների դիտարկմանը՝ եթե նախարարը տեղյակ չի, ապա ո՞վ պետք է տեղյակ լինի՝Ղազարյանը արձագանքեց. «Սպորտի […]

«Թող Եվրոպայի վատը չմտցնեն մեր ժողովրդի մեջ» /վիդեո/

«Նոր Սահմանադրությունը չեմ կարդացել, չգիտեմ ինչ փոփոխությունների մասին է խոսքը: Բայց եթե խոսքը վերաբերվում է եվրոպական արժեքները մեր ընտանիքներ մտցնելուն, ապա որոշ դրույթների դեմ եմ: Եվրոպական արժեքների մեջ էլ շատ լավ բաներ կան, սակայն կան նաև բաներ, որ մեր ազգի համար ընդունելի չեն: Օրինակ՝ ծնողը իրավունք չունի ապտակելու իր երեխային, քանի որ վերջինս կարող է […]

«Այո»-ի և «ոչ»-ի արանքում /վիդեո/

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն իրեն դասում է այն մարդկանց շարքին, ովքեր իրենց չեն կարող տեսնել ո՛չ «այո»-ի, ո՛չ էլ «ոչ»-ի ճամբարում: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետը ներկայացրել է իր տեսակետները Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ և խոսել երկու ճամբարների ռազմավարություններից:

«Պետք ա ստիպենք, որ մեր փողերը տան, հակառակ դեպքում….»

Բյուրեղավան քաղաքում ապակե տարաների արտադրությամբ զբաղվող Glass World Company ընկերությունը 1 տարի շարունակ տարբեր ամիսներին չի վճարել աշխատավարձերը, իսկ օգոստոսից դադարեցրել է արտադրությունը: Ընկերության գործնեության արդյունքում տուժածները այսօր իրենց բողոքի ձայնը բարձրացրին ՀՀ Կառավարության շենքի մոտ: «300-ից ավել աշխատողի աշխատավարձ չեն տալիս, նրանք ասում են գործարանը չի աշխատում փող չկա, բա գիտեիք, որ փող չկար […]

Նաստրադամուսին` անհայտ հարց

Պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ո՞ւմ է տեսնում երկրի ապագա ղեկավարի դերում, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Էդ հարցի պատասխանն անգամ Նաստրադամուսը չգիտի»: «Այս տեմպերով, որ գնա, կարող է նաև երկրի ղեկավարի պաշտոնին հավակնի ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը»: Սաֆարյանն ասաց՝ կատակ չի անում, այլ ներկայացնում է դառը իրականությունը: Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը վերջերս հայտարարել էր ՀՀ-ում կուսակցություն […]

Դատապարտյալին ծանրոց ուղարկելը պատվերով կլինի

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցել նաև էլեկտրոնային միջոցով պատվերներ կատարելով։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կալանավորներին ու դատապարտյալներին ծանրոցներ տանում են հիմնականում նրանց հարազատները, ինչն առաջացնում է տարբեր խնդիրներ: «Նախ դժվարություն է ստեղծում հարազատի համար, հետո ՔԿՀ-ներում արգելված որոշ առարկաների ներմուծման հնարավորություն է տալիս, ինչը բացառելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված