17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Վրաններ կխփեն Երևանի կենտրոնում

Հոկտեմբերի 29-ին առավոտից կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել Եկմալյան փողոցի նախկին բնակիչները, որոնց բնակարանները ժամանակին կառավարության որոշումներով ներառված էին գերակա շահի տակ ընկած տարածքներում՝ այլ կառուցապատումների համար: «Արդեն 10 տարի է մեր շենքերը քանդել են ու խոստացել 5 տարվա մեջ մեզ ապահովել բնակարաններով: Ասեցին` պետական կարիքների համար քանդում են մեր տները, 10 տարի է սպասում ենք՝ […]

Րաֆֆին կբացի փակագծերը.Սեֆիլյանը սպասում է

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-նոյեմբերի 1-ին  հանրահավաք է հրավիրել  Գյումրիում, նոյեմբերի չորսին՝ Վանաձորում: Այսօր՝ հոկտեմբերի 29-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասիյն տեղեկացրեց  «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանը։ Սեֆիլյանը նշեց, որ իրենք վաղը մասնակցելու են «Ոչ»-ի շտաբի հանրահավաքին և այնտեղ ելույթով հանդես են գալու ։ «Վաղը կհայտարարենք շտաբի առաջիկա շաբաթվա գրաֆիկը: […]

Արփինե Հովհաննիսյանը մերժեց

Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 29-ին հերթական նիստում մերժեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորն առաջարկում էր փոփոխություններ ու լրացումներ կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և մի շարք այլ օրենքներում, որոնցով պետք է բացառվի արտադատական կարգով քաղաքացիներից տուգանքների գանձումը: Ըստ նախագծի՝ տուգանք կարող է նշանակվել միայն դատարանի վճռով: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարության նիստում […]

Վթար՝ մետրոյի «Չարբախ» կայարանում

Այսօր առավոտյան խաթարվել էր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի աշխատանքը. վագոններն ուշացումով էին մոտենում կառամատույցին: Վնասվել է կայարանի կառամատույցը. ընդհանուր բետոնածածկույթի որոշ հատված փլվել է: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է փլվածքը: Նշենք, որ մետրոպոլիտենի աշխատակիցները նստարաններով արգելափակել էին կառամատույցի վնասված հատվածը: Աշխատակիցները նշում էին, որ վթարի հիմնական պատճառ կարող է լինել կայարանի տակով հոսող […]

Լևոնի Սահմանադրությանը դեմ էր, այսօր պետք է … /վիդեո/

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը դեմ է եղել և՛1995 թվականի Սահմանադրությանը, և՛  2005 թվականի Սահմանադրությանը: «Ես դեմ էի՝ դու էիր կողմ»,-բանավիճող կողմին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին խոսքն ուղղեց Սադոյանը,-այսօրվա գործող Սահմանադրությունը այնքան վատն է, որ նույնիսկ մի փոքր փոփոխությունը …  նույնիսկ ես գտնում եմ, որ «Ոչ» ասելու հիմք չկա»,-նշեց Սադոյանը՝ նկատելով, […]

Շարմազանով vs Աբրահամյան

Իշխող քաղաքական ուժի մամլո խոսնակը` Էդուարդ Շարմազանովը հերքել է մամուլում հրապարակաված տեղեկությունները, թե ընդգրկված չէ հանրաքվեի ՀՀԿ-ի շտաբում: Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրել է, որ հարգելի պատճառներով չի մասնակցել շտաբի առաջին նիստին: Այսօր մասնակցելու է հերթական նիստին: «Ամբողջությամբ ընդգրկված եմ շտաբում, ողջ լիազորություններով և հնարավորություններով: Թիմի անդամ եմ և չէի կարող ընդգրկված չլինել»,- նկատել է խոսնակը՝ հավելելով, որ աշխատանքներ […]

Ռիսկով` առաջ նայելով

«Սահմանադրական բարեփոխումներին անցում կատարելը վաղ է մեր երկրի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը. «Վաղ էր անցում կատարելը խորհրդարանական մոդելին: Սա ռիսկային փաստաթուղթ է, որ մարտահրավեր է այսօրվա իրականությանը, այս պահին ժամանակավրեպ է, սակայն, կարևոր է այն, որ այն առաջ նայող է: Ես, այնուամենայնիվ, չեմ կարող չողջունել այս փաստաթղթի որոշակի դրույթներ»: […]

Ինչո՞ւ մամուլի հրապարակումները հիմք չեն ընդունվում. ԱԺ էթիկայի հանձնաժողովը նոր նախագահ ունի

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նորանշանակ նախագահ Վահան Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում չցանկացավ գնահատական տալ հանձնաժողովի նախորդ նախագահի աշխատանքին: Ըստ նրա՝ հանձնաժողովի պասիվ աշխատանքը կարող է պայմանավորված լինել դիմումների քանակի պատճառով: Հիշեցնենք, նախկինում հանձնաժողովը նախագահում էր Արփինե Հովհաննիսյանը: «Վստահ եմ, որ հանձնաժողովը քննարկել է բոլոր այն դիմումները, որոնք համապատասխանել են կանոնակարգ օրենքի պահանջներին»,- ասաց պատգամավորը: Խոսելով իր գործունեության […]

Կազատե՞ն

Հոկտեմբերի 25-ին Վոլոդյա Ավետիսյանի  վաղաժամ ազատման համար տրված դիմումի քննարկման համար նիստ կհրավիրվի: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանին» հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը: «Նիստը փակ է լինում ու մենք անգամ չգիտենք, թե հանձնաժողովի կազմում ովքեր են ընդգրկված: Դա մեզ համար մութ է: Դուրս է գալիս՝ ով ուզի գումար կտա ու այս ճանապարհով մարդ կազատի […]

Բացառությամբ Հայաստանի, ԱՊՀ-ի երկրներում սպառողական գների աճ է գրանցվել

ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեն հրապարակել է «2015թ սեպտեմբերին ԱՊՀ-ի երկրներում սպառողական գների ցուցանիշները» խորագրով զեկույց: http://www.cisstat.com/rus/oper_inform_20_10_2015.pdf Այս տարվա սեպտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ ԱՊՀ երկրներում սպառողական ապրանքների գներն աճել են 14.3 տոկոսով, այդ թվում՝ պարենային ապրանքներինը՝ 12.4 տոկոսով: Այսպես՝ Հայաստանում 2015թ. սեպտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական ապրանքների 2 տոկոս գնանկում,  իսկ պարենային ապրանքների՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի