23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Մոսկվան` Հովիկ Աբրահամյանին ընդառաջ

ՌԴ Նախագահին կից ջերմաէներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման և բնապահպանական անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Վ. Պուտինը հայտարարել է էներգետիկ ոլորտում ռուբլով հաշվարկների իրականացման անհրաժեշտության մասին: Խնդիր է դրված հատկապես սերտ տնտեսական կապեր ունեցող երկրների հետ գործարքներում կիրառել ազգային արժույթները:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ այս տարվա սեպտեմբերի սկզբին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ էներգակիրների առևտուրը ռուսական ռուբլով իրականացնելու առաջարկը սկսել է լայնորեն քննարկվել ոչ միայն միջկառավարական հարթությունում, այլ նաև ազգային մակարդակում: Նա նշեց, որ  մոտ ապագայում դրական տեղաշարժեր ակնկալել.

«Արդեն իսկ առիթ ունեցել ենք անդրադառնալու Հայաստանի տնտեսության համար էներգակիրների առևտրում ռուբլու կիրառման առավելություններին: Եվս մեկ անգամ կարող եմ վստահ պնդել, որ էներգակիրների առևտուրը ռուբլով իրականացնելը բոլոր տեսանկյուններից դրական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ