22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռիսկով` առաջ նայելով

«Սահմանադրական բարեփոխումներին անցում կատարելը վաղ է մեր երկրի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը.

«Վաղ էր անցում կատարելը խորհրդարանական մոդելին: Սա ռիսկային փաստաթուղթ է, որ մարտահրավեր է այսօրվա իրականությանը, այս պահին ժամանակավրեպ է, սակայն, կարևոր է այն, որ այն առաջ նայող է: Ես, այնուամենայնիվ, չեմ կարող չողջունել այս փաստաթղթի որոշակի դրույթներ»:

Փորձագետի խոսքով`պետք է այնպես անել, որ տնտեսական կառավարման համակարգը համարժեք լինի ՀՀ պայմաններին և դառնա ավելի արդյունավետ: Մանասերյանը նշեց, որ առաջիկա տարիներին Սահմանադրության նոր մոդելը կարող է համարվել կայացած:

«Սահմանադրական բարեփոխումները քաղաքական պասիվ ուժերին կստիպեն ակտիվանալ: Քիչ են քաղաքական կայացած կուսակցությունները: Նոր Սահմանադրությունը նոր պայմաններ կստեղծի»,- Մանասերյանը հավելեց`ընտրողը պետք է հնարավորություն ունենա հետ կանչել իր ընտրած պատգամավորին: Նոր Սահմանադրությունն այսպիսի հնարավորություններ չունի:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանն ավելի ժողովրդավարական է համարում խորհրդարանական կառավարման մոդելը.

«Մեզ համար ընկալելի չէ այն դրույթը, որով հռչակվում է՝ տուրք ենք տալիս ազատ շուկայական տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Սա իրեն սպառել է, սա փուլ էր, որը պետք է անցած համարենք եւ պիտի գա նոր փուլ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ