22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շարմազանով vs Աբրահամյան

Իշխող քաղաքական ուժի մամլո խոսնակը` Էդուարդ Շարմազանովը հերքել է մամուլում հրապարակաված տեղեկությունները, թե ընդգրկված չէ հանրաքվեի ՀՀԿ-ի շտաբում: Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրել է, որ հարգելի պատճառներով չի մասնակցել շտաբի առաջին նիստին: Այսօր մասնակցելու է հերթական նիստին:

«Ամբողջությամբ ընդգրկված եմ շտաբում, ողջ լիազորություններով և հնարավորություններով: Թիմի անդամ եմ և չէի կարող ընդգրկված չլինել»,- նկատել է խոսնակը՝ հավելելով, որ աշխատանքներ կտանի այն ուղղությամբ, որ կառաջարկի շտաբը և կուսակցության ղեկավարը:

«Կլինեն նաև մարզային հանդիպումներ, կձևավորվի գրաֆիկ: Մեր կողմից կօգտագործվի նաև հեռուստատեսային քարոզչությունը, ինչու չէ նաև ԱԺ-ի ամբիոնը»: Շարմազանովն ընդգծել է,  որ հանրաքվեի մասին օրենքը թույլ է տալիս պետական պաշտոնյաներին մասնակցել հանրաքվեի քարոզչության աշխատանքներին, իսկ ՀՀԿ-ն ըստ խոսնակի` առաջնորդվելու է բացառապես օրենքով:

ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է նաեւ իր եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի լ«արված հարաբերությունների» շուրջ հրապարակումներին` նշելով` իր և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները փայլում են:

«Ունեմ փայլուն հարաբերություններ իմ գործընկերների հետ: Բնույթով կոնֆլիկտային մարդ չեմ, կամուրջներ կառուցող եմ, թիմային խաղացող:

Անհնար է, որ քաղաքական գործընկերներիս հետ ունենամ վատ հարաբերություններ, իսկ վարչապետի հետ հարաբերություններս մարդկային են և ջերմ են»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ